«Հրապարակ». Տասնյակ նախկին զինվորականներ դատի են տվել ՊՆ-ին

2025-ին տասնյակ քաղաքացիներ դիմել են Վարչական դատարան՝ ընդդեմ պաշտպանության նախարարության։ Նրանք նախկին զինվորականներ են, որոնք երկար տարիներ ծառայել են ՊՆ-ում, պետությունը պարտավորություն է ունեցել նրանց բնակարան հատկացնելու, բայց չի հատկացրել: Նրանք տարիներով մնացել են ՊՆ-ի ցուցակում՝ այդպես էլ բնակարան չստանալով։ Նախկին զինվորականների հայցերում պահանջը ձեւակերպված է այսպես․ «ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին բնակարան ձեռք բերելու համար հայցվորին հասանելիք բնակարանի գնին համարժեք/բնակարանի արժեքի 100 տոկոսի չափով/անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին»։

Հայցվորների շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Նորիկ Նորիկյանը։ Նա մեզ հետ զրույցում նշեց․ «Մի քանի հայցեր ունեմ, որոնք նախկին զինվորականներ են ներկայացրել՝ պահեստազորում հաշվառված։ Իրենք տարիներ շարունակ հաշվառված են եղել բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում ու երբ չեն ստացել, դիմել են դատարան՝ դատական պաշտպանության միջոցով պարտավորեցնել նախարարությանը՝ ֆինանսական աջակցություն տրամադրել՝ իրենց բնակարանային պայմանների բարելավման խնդիրը լուծելու նպատակով՝ նոր բնակարան ձեռք բերելու համար։ Իրենք երբ դարձել են զինվորական, գործող կարգավորումներով, զինվորական ծառայության ընթացքում, եթե ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, ներկայացնում են համապատասխան փաստաթղթերը եւ ըստ տարիների ստանում են։ Կառավարության 2007 թվականի թիվ 384 որոշմամբ սահմանվում եւ կարգավորվում է, որ ֆինանսական աջակցություն տրամադրելու օրվա դրությամբ կադաստրային վերջին 3 ամսվա շուկայական արժեքի մոտարկված թվով է փոխհատուցվում»։

- Դատարանն ի՞նչ որոշում է կայացնում` բավարարո՞ւմ է, թե՞ մերժում հայցերը։

- Բավարարվում են, դրանք այնպիսի պահանջներ են, որ բավարարվում են։ Եթե իրենք հաշվառված են եւ այս տարիների ընթացքում չեն վատթարացրել կամ բարելավել իրենց բնակարանային պայմանները, այսինքն՝ վերջին 5 տարվա ընթացքում ձեռք չեն բերել կամ չեն օտարել, մնում են բնակարանային պայմանների հերթացուցակում, միանշանակ, այդ հայցերը բավարարվում են։ Ինչպե՞ս կարող է պետությունը զինծառայողի հետ պայմանագիր կնքել, վերջինս 20 տարի ծառայի, հաշվառվի, եւ հետո ասի՝ չէ, ես հետ եմ կանգնում իմ պայմանից։ Հասկանո՞ւմ եք՝ չի լինի այդպես։ 

- Պատասխանող կողմի առարկությունները որո՞նք են։

- Առարկություններ լինում են ժամկետների մասով, ֆինանսական հնարավորությունների, կարողությունների մասով։

 

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Նիկոլի սահմանադրությամբ գեյերը կամուսնանան իրար հետ․ Հայկ Նահապետյան (video) Սահմանադրությունը Հայաստանի ինքնիշխան կամքի արտահայտությունն է, ոչ թե Ալիևի հետ բանակցությունների սեղանին դրված հերթական զիջումը ՔՊ-ն անոնսում է` «եթե զինանշանը չփոխենք, պատերազմ է լինելու» սպառնալիքի տակ» Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է․ Վարդևանյան Ադրբեջանի ազդեցությունը կնվազի հենց այդ ժամանակ․ Պիպիա (video) «Ուժեղ Հայաստան»-ը թույլ չի տալու պարտադրել «Ալիևյան հանրաքվե» #ՈՒՂԻՂ․ «Ռադը քաշելուց առաջ՝ Նիկոլը գնում է Թրամփի մոտ»․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, ուշադիր լսիր․ Պուտինը խոսեց КГБ-ից... Հայկ Նահապետյան-Անժելա Թովմասյան (video) Արդարությունը ռոհինջաների համար՝ քայլ դեպի արդարություն ցեղասպանության բոլոր զոհերի համար Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է․ Մարիաննա Ղահրամանյան Իշխանությունը Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ կկիրառի երեք ռազմավարություն․ Հովհաննիսյան Անկախության հռչակագիրը հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասն է․ Արթուր Ղամբարյան Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջել են ատոմակայանի փակում․ Մանվելյան (video) #ՈՒՂԻՂ․ «Դե ռադդ քաշի, գնա՛․․․ ընդդիմության պատասխանը Փաշինյանին չուշացավ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Արտաշատի խճուղում վառելիքաքսուկային նյութեր տեղափոխող գնացքի վագոններից մեկը շրջվել է Փողոցային պայքար լինելու է, ու․․․ Տիգրան Աբրահամյանը հստակեցնում է (video) «Ուժեղ Հայաստան»-ի 29-ը պատգամավորները գիտե՛ն՝ ինչ են անելու․․․ պատասխանը չուշացավ (video) Եթե Սահմանադրության փոոփոխությունն Ադրբեջանի պահանջն է, ապա դրա բովանդակության քննարկումն ավելորդ է Քննարկում չի՛ լինելու․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա ուղերձին (video) Իշխանությունը չի բավարարվել Հռչակագրի հղումը հանելով․ ջնջում է նաև դրա բովանդակությունը․ Շուշանյան Գոհար Մելոյանը փաստերով «մերկացնում է» Փաշինյանի այսօրվա խոսքը (video) Իրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռը Անկախության հռչակագրին հղումը հանված է, «Հայ ժողովուրդը»-ը դարձել է «ՀՀ ժողովուրդ». քաղաքագետը՝ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի մասին «Զաձերշկան» ինչո՞ւմն ա, եթե էդքան անվախ ես, դե վաղն էլ արա այդ քայլը․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am