ՔՊ-ի իշխանության տարիներին Շիրակում գյուղատնտեսությունը գահավիժել է․ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 23 հազարով

Յուրքանչյուր քաղաքական ուժի կառավարման արդյունավետությունը գնահատվում է վիճակագրական տվյալների համեմատությամբ։ Համեմատական է անցկացվում, թե տվյալ քաղաքական ուժի իշխանության գալու պահին ինչ ելակետային տվյալներով է ընդունել իշխանությունը ու ինչ ցուցանիշներով է ավարտվում։

Քանի որ Փաշինյան Նիկոլի ու ՔՊ-ի կառավարումը մոտեցել է ավարտին, բայց դեռևս շարունակում են անհույս դիմադրել, ուստի Շիրակի մարզի օրինակով ցույց ենք տալիս, թե ՔՊ-ական իշխանությունն ինչպիսի կատաստրոֆիկ արդյունքներ է գրանցել։ Նախորդ անգամ ներկայացրեցինք, որ 2018-2024 թվականներին մարզում փակվել է 52 գրադարան։

Գյուղատնտեսությունը պակաս ողբերգական վիճակում չէ։ Շիրակն ավանադաբար գյուղատնտեսական մարզի ընկալում ունի։

Սակայն տարիներ շարունակ Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզն է։ Պաշտոնական տվյալներով՝ Շիրակում աղքատության մակարդակը 2024 թվականին կազմել է 43%, այսինքն՝ աղքատ է համարվում մարզի բնակչության գրեթե կեսը։ Այս վիճակը ՔՊ-ական իշխանության կողմից վարվող անհեռատես ու անորակ տնտեսական քաղաքականության հետևանք է։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2018 թվականի համեմատ մարզում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կրճատվել է 8․6 (8․7%) միլիարդ դրամով՝ 97.9 մլրդից նվազել է 89․3 մլրդի։

Ամենաողբերգականն անասնապահության ոլորտում տիրող վիճակն է։ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը ստանձնելու տարին Շիրակի մարզում գրանցված է եղել 91.1 հազար խոշոր եղջերավոր անասուն։ Իսկ 2024 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, խոշոր եղջերավոր անասունների թիվը Շիրակի մարզում կազմել է 67.8 հազար։ Այսինքն՝ ՔՊ-ի իշխանության եղած տարիներին անասնապահությամբ զբաղվող մարզի համբավ ունեցող Շիրակում խոշոր եղջերավոր անասունների թիվը կրճատվել է 23,3 հազարով, այն է՝ 25․5 տոկոսով։ Ներկայացված ընդհանուր թվի մեջ միայն կովերի գլխաքանակի կրճատումը կազմել է 12700 (28,6 %):

Փաշինյան Նիկոլի իշխանության տարիներին Շիրակում մի փոքր աճել է ոչխարների գլխաքանակը։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասանի ֆեյսբուքյան էջի

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Նարեկ Սամսոնյանի հացադուլի թեման մի տեսակ լակմուսի թուղթ է... Ռոբերտ Սաֆարյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի նախագահությամբ գումարվել է թեմական անդրանիկ ժողովը «Կոկորդիլոսագետը» Վեդիի քահանաներին ստիպում է միանալ տիրադավներին Նախօրեի համեմատ ավելի վատ էր զգում, ավելի կարճ շփվեցինք. Աստղիկ Մաթևոսյան Եվտուշենկովը գնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը ՔՊ-ի իշխանության տարիներին Շիրակում գյուղատնտեսությունը գահավիժել է․ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 23 հազարով Հռոմի Պապը հրավեր է ստացել՝ միանալու Թրամփի «Խաղաղության խորհրդին» Գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող շինությունից 2 քաղաքացի են ընկել, մեկը՝ մահացել․ «Արմլուր» Փաշինյանի հայտարարած ո՞ր թվի 0,00001%-ն է 3 մլրդ դրամ կազմող պարգևավճարները․Առաքելյան Փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնը վրաերթի է ենթարկվել Չեմ հավատում, որ Վահանն ինքնшսպшն է եղել, կյանքով լեցուն տղա էր․ հարևանները՝ մահացած հայտնաբերված զինվորի մասին Արցախի հանձնումը, հազարավոր քաջորդիների նահատակվելը ՀՀ իշխանությունների քաղաքական արդյունքն է․ Մետաքսե Հակոբյան Թալանել են բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը Վարդան Ղուկասյանի և որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան Վարկը որպես քողարկում, պարգևավճարը՝ վճարման աղբյուր. ինչպես է պետական բյուջեն վերածվում իշխանական էլիտայի ֆինանսական սպասարկման գործիքի. AntiCor Սիրիայում քրդերը հարձակվել են Թուրքիայի դրոշի վրա Սիրիայում ընթացող ռազմական բախումները մոտեցել են Թուրքիայի սահմանին Նարեկ Սամսոնյանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն. 168.am Մի կրակոցով սպանեց Նիկոլին ու ՔՊ-ին Վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է Հունաստանի և Իսրայելի պաշտպանության նախարարներն Աթենքում քննարկել են Թուրքիայի գործոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am