Գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող շինությունից 2 քաղաքացի են ընկել, մեկը՝ մահացել․ «Արմլուր»

ArmLur.am–ի տեղեկությունների համաձայն, հունվարի 20-ին Ծովազարդ գյուղի վարչական տարածքում Սևանա լճի ափին գտնվող կիսակառույց շինությունը, որտեղից 2 քաղաքացի վայր են ընկել, և նրանցից մեկը մահացել էր, պատկանում է իշխանությունների «սրտի» գործարար Նարեկ Նալբանդյանին։

Արդյոք շինհրապարակում պահպանվել են անվտանգության կանոնները և առհասարակ դեպքով կա քրեական վարույթ, թե ոչ։ Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ․
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով՝ շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»։
Ձերբակալված անձ չկա։

Հունվարի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ծովազարդ գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափին գտնվող կիսակառույց շինության բակում, մահացած քաղաքացի էր հայտնաբերվել և 1 վիրավոր։ Ոստիկաններն ու պարեկները պարզել էին, որ մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Արտուշ Գ.-ն է, իսկ վիրավորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մամիկոն Ա.-ն է։

Shamshyan.com-ի տեղեկություններով, նշված կիսակառույց շենքում կատարվում էին վերանորոգման աշխատանքներ, և նշված անձինք վերամբարձ կռունկի միջոցով պետք է գործողություններ կատարեին՝ տեղադրելով ապակիներ, սակայն մոտ 12 մետր բարձրության վրա աշխատանքներ կատարելու ժամանակ ճոպանը (տրոսը) կտրվել է, և նրանք վայր են ընկել։

Shamshyan.com-ի տվյալներով, նշված շինությունը պատկանում է Հայաստանում հայտնի գործարարներից մեկին։

Ի դեպ, «Հետք»-ը հրապարակել էր, որ իշխանափոխությունից հետո հայտնի դարձած գործարար Նարեկ Նալբանդյանը շուկայականից բազմապատիկ էժան գնով տիրացել է գործարար Փայլակ Հայրապետյանի գույքին։ Կասկածելի գործարքներով խնդրահարույց գույքը ձեռք բերած գործարար Նարեկ Նալբանդյանը դարձել է քրեական գործով անցնող ևս մեկ խոշոր գույքի սեփականատեր։

«Հետքը» պարզել է, որ Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրն ու հարևանությամբ գտնվող երկու այլ գույք։ 2021 թ.-ին տեղի ունեցած գործարքի մանրամասներից հայտնի է դառնում, որ 6 միլիոն դոլար գնահատված հյուրանոցը գործարարը ձեռք է բերել 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով։ Այս ամենը տեղի է ունեցել քրեական գործի առկայության պայմաններում։

Նարեկ Նալբանդյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ արտոնյալ պայմաններով ձեռք բերեց նախկին պաշտոնյայից պետությանը վերադարձված Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, իսկ գործարարի կինը գնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ քրեական գործով անցնող Մոնումենտի առանձնատունը։

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Նարեկ Սամսոնյանի հացադուլի թեման մի տեսակ լակմուսի թուղթ է... Ռոբերտ Սաֆարյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի նախագահությամբ գումարվել է թեմական անդրանիկ ժողովը «Կոկորդիլոսագետը» Վեդիի քահանաներին ստիպում է միանալ տիրադավներին Նախօրեի համեմատ ավելի վատ էր զգում, ավելի կարճ շփվեցինք. Աստղիկ Մաթևոսյան Եվտուշենկովը գնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը ՔՊ-ի իշխանության տարիներին Շիրակում գյուղատնտեսությունը գահավիժել է․ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 23 հազարով Հռոմի Պապը հրավեր է ստացել՝ միանալու Թրամփի «Խաղաղության խորհրդին» Գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող շինությունից 2 քաղաքացի են ընկել, մեկը՝ մահացել․ «Արմլուր» Փաշինյանի հայտարարած ո՞ր թվի 0,00001%-ն է 3 մլրդ դրամ կազմող պարգևավճարները․Առաքելյան Փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնը վրաերթի է ենթարկվել Չեմ հավատում, որ Վահանն ինքնшսպшն է եղել, կյանքով լեցուն տղա էր․ հարևանները՝ մահացած հայտնաբերված զինվորի մասին Արցախի հանձնումը, հազարավոր քաջորդիների նահատակվելը ՀՀ իշխանությունների քաղաքական արդյունքն է․ Մետաքսե Հակոբյան Թալանել են բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը Վարդան Ղուկասյանի և որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան Վարկը որպես քողարկում, պարգևավճարը՝ վճարման աղբյուր. ինչպես է պետական բյուջեն վերածվում իշխանական էլիտայի ֆինանսական սպասարկման գործիքի. AntiCor Սիրիայում քրդերը հարձակվել են Թուրքիայի դրոշի վրա Սիրիայում ընթացող ռազմական բախումները մոտեցել են Թուրքիայի սահմանին Նարեկ Սամսոնյանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն. 168.am Մի կրակոցով սպանեց Նիկոլին ու ՔՊ-ին Վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է Հունաստանի և Իսրայելի պաշտպանության նախարարներն Աթենքում քննարկել են Թուրքիայի գործոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am