Սիրիայում ընթացող ռազմական բախումները մոտեցել են Թուրքիայի սահմանին
Սիրիայի բանակի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) միջև ռազմական բախումները տեղափոխվել են Թուրքիայի սահման:
Այս բախումների վրա ուշադրություն հրավիրելու համար Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության խորհրդարանական խմբի ժողովը տեղափոխվել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Նուսայբին քաղաք:
Կուսակցության ղեկավարությունը նմանատիպ ժողովները հիմնականում անցկացնում է Անկարայում, սակայն այս անգամ այն կրել է արտասովոր բնույթ:
Կուսակցության պատգամավորները և իրենց շուրջը հավաքված մարդիկ նախքան ժողովը հանդիպել են երկաթուղիների խաչմերուկում և համանախագահների գլխավորությամբ հունվարի 20-ի 13:20-ից քայլերթ սկսել դեպի որոշված վայր՝ քայլելով քաղաքի փողոցներում:
Հիշեցնենք, որՍիրիայում արդեն 2 շաբաթից ավել է ինչ ռազմական բախումներ են ընթանում Սիրիայի բանակի և SDG-ի միջև: Վերջիններս պայքարում են ռազմավարական նշանակություն ունեցող վայրերի վրա վերահսկողություն սահմանելու համար և այդ նպատակով պարբերաբար ռազմական գործողություններ իրականացնում, ինչի արդյունքում բախումները հասել են Սիրիա-Թուրքիա սահմանին գտնվող բնակավայրեր:
Աղբյուր՝ Ermenihaber
