Վերջին 108 տարում Հայաստանի ոչ մի կառավարություն պետական բյուջեն չի մսխել այնպես, ինչպես մսխել և մսխում է «արտաքին սվիններով» պահվող Նիկոլի կառավարությունը. Միհրան Հակոբյան
Պատմաբան, քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Համաշխարհային պատմության փորձը ցույց է տալիս, որ բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում պետական բյուջեն լափում ու մսխում են դրածո կառավարությունները: Այո, այո՝ դրածոները:
Հայոց պատմության մեջ նույնպես կան այդպիսի դեպքեր. աղբյուրները վկայում են, որ Արտաշեսյան արքայատոհմի մայրամուտի ժամանակներում Հռոմի կողմից Հայոց գահին կարգված բոլոր դրածո արքաները նախ և առաջ աչքի էին ընկնում պետական գանձարանի անխնա մսխմամբ ու հենց այդ մսխումներն էին լինում հիմնական պատճառը, որ վերնախավն ապստամբում և Հռոմի դրածո արքաներին գահընկեց էր անում:
Իսկ ահա թվերը վկայում են, որ վերջին 108 տարում (սկսած 1918 թվականից) Հայաստանի ոչ մի կառավարություն պետական բյուջեն չի մսխել այնպես, ինչպես մսխել է և շարունակում է մսխել «արտաքին սվիններով» պահվող Նիկոլի կառավարությունը»:
