Գորիսում որդու աչքի առաջ հորը կյանքից զրկել են․ մեղավորներն ազատության մեջ են

2025 թվականի հունիսի 22-ին Երևանի հիվանդանոցներից մեկում մահացավ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ, 54-ամյա Աշոտ Դիլանչյանը։ Մահը վրա հասավ ոչ թե հիվանդության կամ դժբախտ պատահարի, այլ՝ դաժան ծեծի հետևանքով։ Այսօր՝ հունվարի 21-ին, նրա այրին՝ Մարիամ Հովհաննիսյանը, դեռ չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իր ամուսնուն և որդուն դաժանորեն ծեծի ենթարկած անձինք շարունակում են գտնվել ազատության մեջ, իսկ նրանց արարքը որակվել է ոչ թե որպես սպանություն, այլ ընդամենը խուլիգանություն։

SHAMSHYAN.com-ի հետ զրույցում կինը ասաց․ «2025 թվականի հունիսի 21-ին, ժամը 20։30-ի սահմաններում, գազալցակայանում ամուսնուս վրա հարձակվել է Անաստաս Բաբալարյանը մի խումբ անձանց հետ։ Նրանք դաժան ծեծի են ենթարկել ամուսնուս, մեր 23-ամյա որդուն ու նրա ընկերոջը։ Ամուսնուս մեծ դժվարությամբ տեղափոխեցինք Երևան, սակայն նա հաջորդ օրը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ։ Իսկ որդիս փորձել է ընդամենը պաշտպանել իր հայրիկին»։

Կնոջ խոսքով՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հստակ է․ մահը վրա է հասել գլխին բութ գործիքով հասցված չորս հարվածների հետևանքով։ Այնուամենայնիվ, գործի ընթացքը, նրա համոզմամբ, ավելի շատ հիշեցնում է ոչ թե արդարության որոնում, այլ պատասխանատվությունից խուսափելու փորձ։

«Ծեծի ենթարկողներից երկուսին տվել են տնային կալանք, իսկ գործը որակել են խուլիգանություն։ Քննիչ Աղասի Դանիելյանը ինձ փաստացի կանգնեցրեց ընտրության առաջ․ կամ համերաշխության եկեք, կամ Տիգրանի ու Սևակի վրա հոդված եմ դնում ու գործը ուղարկում դատարան։ Արդյունքում հենց այդպես էլ եղավ»,– ասում է Մարիամ Հովհաննիսյանը։

Նա չի հասկանում՝ ինչու են դատարան ուղարկվել իր որդու և նրա ընկերոջ գործերը, մինչդեռ այն անձինք, որոնց գործողությունների հետևանքով մարդ է մահացել, շարունակում են մնալ ազատության մեջ։

«Ես պնդում եմ՝ ամուսնուս ծեծելով սպանել են։ Նրան հարվածել են բութ գործիքով, սակայն գործի նյութերում տեսանյութը ներկայացված է այնպես, կարծես հարվածները եղել են միայն ձեռքերով ու հեռախոսով։ Եթե իմ տղային ու ընկերոջը տվել են այդ հոդվածները ապա թող նույն հոդվածները տան նաև Սաքոյին ու Խաչատուրին, որոնք արել են այդ նույն գործողությունները։ Սա արդար քննությո՞ւն է, թե՞ իրականության խեղաթյուրում»,– հարցնում է նա։

Վերջում Աշոտ Դիլանչյանի այրին դիմում է իրավապահ մարմիններին, դատախազությանը և դատական համակարգին՝ կոչ անելով գործին մոտենալ ոչ թե ձևական, այլ մարդկային և իրավական պատասխանատվությամբ։ Նրա պահանջը մեկն է՝ մեղադրանքը վերաորակավորել և տեղի ունեցածին տալ իր իրական անունը՝ սպանություն։

դիտվել է 282 անգամ
Լրահոս
Փաշինյանի հայտարարած ո՞ր թվի 0,00001%-ն է 3 մլրդ դրամ կազմող պարգևավճարները․Առաքելյան Չեմ հավատում, որ Վահանն ինքնшսպшն է եղել, կյանքով լեցուն տղա էր․ հարևանները՝ մահացած հայտնաբերված զինվորի մասին Արցախի հանձնումը, հազարավոր քաջորդիների նահատակվելը ՀՀ իշխանությունների քաղաքական արդյունքն է․ Մետաքսե Հակոբյան Թալանել են բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը Վարդան Ղուկասյանի և որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան Վարկը որպես քողարկում, պարգևավճարը՝ վճարման աղբյուր. ինչպես է պետական բյուջեն վերածվում իշխանական էլիտայի ֆինանսական սպասարկման գործիքի. AntiCor Սիրիայում քրդերը հարձակվել են Թուրքիայի դրոշի վրա Սիրիայում ընթացող ռազմական բախումները մոտեցել են Թուրքիայի սահմանին Նարեկ Սամսոնյանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն. 168.am Մի կրակոցով սպանեց Նիկոլին ու ՔՊ-ին Վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է Հունաստանի և Իսրայելի պաշտպանության նախարարներն Աթենքում քննարկել են Թուրքիայի գործոնը Առանց Հայաստանի համաձայնության ադրբեջանական և այլ ընկերություններ չեն կարող մասնակցել «Թրամփի ուղի» նախագծի իրականացմանը․ Միրզոյան Ինչ իրավիճակ է ճանապարհներին Վերջին 108 տարում Հայաստանի ոչ մի կառավարություն պետական բյուջեն չի մսխել այնպես, ինչպես մսխել և մսխում է «արտաքին սվիններով» պահվող Նիկոլի կառավարությունը. Միհրան Հակոբյան 13 օր հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը պետք է անմիջապես տեղափոխվի հիվանդանոց ԱԱԾ, ՆԳՆ սարքել եք բռնության միջոց․ Գեղամ Մանուկյան Գորիսում որդու աչքի առաջ հորը կյանքից զրկել են․ մեղավորներն ազատության մեջ են Փաշինյանն ի ցույց է դնում իր բառապաշարն ու սպառնում Երիտասարդ տղան փորձել է ինքնասպա՞ն լինել. կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքով վարույթ է հարուցվել Ավանեսյանը զայրացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am