Ավանեսյանը զայրացավ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը «օգտագործվում էր» հենց նախկին իշխանությունների ժամանակ, բժիշկներն էլ 50 000 դրամ աշխատավարձ էին ստանում։ Այս մասին այսօր, հունվարի 21-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Աավանեսյանը, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի այն պնդմանը, որ նոր ներդրված առողջության ապահովագրության համակարգում բժիշկներին «օգտագործում են»։

Արմենուհի Կյյուրեղյանն իր ելույթում համեմատեց պետական ապահովագրության և մասնավոր գները ԱՆ պատկանող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Նա նշեց, որ նեղ մասնագետների խորհրդատվությունների գներն այդ կենտրոնում տատանվում են 10 000 -25 000 դրամի սահմաններում։ Մինչդեռ ապահովագրությամբ բժիշկների վճարը 3000 դրամ է, իսկ արդեն հետազոտված պացիենտի կրկնակի այցի դեպքում՝ 200-600 դրամ։ Կոլոնոսկոպիան այդ կենտրոնում ցերրեկային ժամերին արժե 30 000 դրամ, երեկոյան և գիշերային՝ 50 000 դրամ, իսկ ապահովագրությամբ՝ 17 000 դրամ։

Անահիտ Ավանեսյանն ի պատասխպան նշեց, որ տիկին Կյուրեղյանը սխալ տողեր է կարդացել, քանի որ 300-400 դրամանոց խորհրդատվություններ չկան։

«Նեղ մասնագիտական խորհրդատվությունը 6000 դրամ է, և ինչպես գիտեք, այո, առանձին վճարովի ծառայությունների գնագոյացումը և շուկայական արժեքը շատ կարող է տարբեր լինել ընդհանուր մեծ գնորդի կողմից կանխատեսելի և մեծ քանակի գնում իրականացնելու հետ կապված։ Երկրորդը, գիտեք, որ ապահովագրությունը և այն սկզբունքը, որ մենք ներդրել ենք, չի բացառում հավելավճարներ, համավճարներ։ Եվ այո, մենք շատ հստակ սկզբունք ունենք, որ առողջության ապահովագրության համակարգը համընդհանուր է, ներառում է բոլորին, բայց չի ծածկում ամբողջական առողջապահական շուկայի կարիքները։ Մեզ համար սկզբունքային է եղել, որ այս համակարգը ներառի կյանք փրկող, անհրաժեշտ առաջնային բուժօգնության ծավալը։ Եվ եթե մի քիչ լավ ուսումնասիրեք, կտեսնեք, որ ճիշտ հակառակ ուղղություններն էլ կան, որ մեր գնահատված գները բավական ներառական են, և այս առումով էլ պիտի ասեմ, որ մենք համակարգը ներդնելուց հետո էլ գնագոյացման առումով շատ հստակ մոնիտորինգ ենք անելու, հասկանալու շուկան ինչպես է արձագանքում», - ասաց նախարարը։

Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ գները մեջբերել է ապահովագրության ցուցակից, և հավելեց․ «այս պարագայում ստացվում է, որ դուք բժշկին համակարգի շրջանակներում օգտագործում եք որպես էժան աշխատուժ։ Ծանրաբեռնվածությունը նրանց մեծանալու է, որովհետև հոսքը մեծանալու է և ամեն մի կատարված նույնչափ աշխատանքի համար նա պատիկներով ավելի քիչ է վճարվելու։ Դրա արդյունքում բժիշկները հյուծվելու են, դրա արդյունքում նրանց աշխատանքի որակն է ընկնելու և դրա արդյունքում համակարգի արդյունավետությունն է շատ նվազելու»։

«Նախ, տիկին Կյուրեղյան, մենք օգտագործել կատեգորիա որպես այդպիսին չունենք և չենք կիրառում որևէ մեկի նկատմամբ։ Պիտի ասեմ, որ նույն այդ բժշկական կենտրոնը, որ դուք մեջբերում էիք, նախկին իշխանությունների ժամանակ այ հենց երևի օգտագործվում էր, և հիվանդանոցն էր գտնվում օգտագործված վիճակում, բժիշկն էլ ստանում էր ամսական 50 հազար դրամ, և կխնդրեմ այդ արտահայտությունը չկիրառել բուժ անձնակազմի նկատմամբ», - զայրացավ Անահիտ Ավանեսյանը։

դիտվել է 312 անգամ
Լրահոս
Չեմ հավատում, որ Վահանն ինքնшսպшն է եղել, կյանքով լեցուն տղա էր․ հարևանները՝ մահացած հայտնաբերված զինվորի մասին Արցախի հանձնումը, հազարավոր քաջորդիների նահատակվելը ՀՀ իշխանությունների քաղաքական արդյունքն է․ Մետաքսե Հակոբյան Թալանել են բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը Վարդան Ղուկասյանի և որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան Վարկը որպես քողարկում, պարգևավճարը՝ վճարման աղբյուր. ինչպես է պետական բյուջեն վերածվում իշխանական էլիտայի ֆինանսական սպասարկման գործիքի. AntiCor Սիրիայում քրդերը հարձակվել են Թուրքիայի դրոշի վրա Սիրիայում ընթացող ռազմական բախումները մոտեցել են Թուրքիայի սահմանին Նարեկ Սամսոնյանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն. 168.am Մի կրակոցով սպանեց Նիկոլին ու ՔՊ-ին Վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է Հունաստանի և Իսրայելի պաշտպանության նախարարներն Աթենքում քննարկել են Թուրքիայի գործոնը Առանց Հայաստանի համաձայնության ադրբեջանական և այլ ընկերություններ չեն կարող մասնակցել «Թրամփի ուղի» նախագծի իրականացմանը․ Միրզոյան Ինչ իրավիճակ է ճանապարհներին Վերջին 108 տարում Հայաստանի ոչ մի կառավարություն պետական բյուջեն չի մսխել այնպես, ինչպես մսխել և մսխում է «արտաքին սվիններով» պահվող Նիկոլի կառավարությունը. Միհրան Հակոբյան 13 օր հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը պետք է անմիջապես տեղափոխվի հիվանդանոց ԱԱԾ, ՆԳՆ սարքել եք բռնության միջոց․ Գեղամ Մանուկյան Գորիսում որդու աչքի առաջ հորը կյանքից զրկել են․ մեղավորներն ազատության մեջ են Փաշինյանն ի ցույց է դնում իր բառապաշարն ու սպառնում Երիտասարդ տղան փորձել է ինքնասպա՞ն լինել. կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքով վարույթ է հարուցվել Ավանեսյանը զայրացավ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կմիավորվեն․ վարչապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am