Դադարեցնում եմ լիազորություններս. փոխնախարար

Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորություններն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, քաղաքական աջակցության և բարեփոխումների օրակարգը առաջ տանելու հետևողականության համար։

Շնորհակալ եմ հարգարժան փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին՝ ոլորտային պրոֆեսիոնալ համակարգման, գործընկերային ու մարդկային վերաբերմունքի համար։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանին, ում ոլորտային առաջնորդությամբ աշխատել ենք թիմային փոխվստահության մթնոլորտում և ում հետ միասին հաղթահարել ենք հետճգնաժամային իրավիճակները, հեղինակել և ներդրել ենք համակարգային նշանակության մի շարք նախագծեր.

- Կենսաթոշակների հետվճարի ծրագիրը,
- Սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագիրը,
- Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության 2 ծրագրերը, որոնց շնորհիվ տեղահանված շուրջ 5,500 ընտանիք ունեցան իրենց տունը,
- Ժողովրդագրության ռազմավարությունը և դրանից բխող մի շարք ծրագրեր,
- Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը,
- Կենսաթոշակների և նպաստների անկանխիկի սահուն անցման բարեփոխումները,
- Անաշխատունակության և մայրության նպաստների ռեֆորմը, որով թվայնացվեցին բոլոր գործընթացները,
- Կենսաթոշակային ռոֆորմի նախագիծը,
- Սոցիալական պաշտպանության ոլորտի թվային տասնյակ համակարգերի գործարկումը՝ ի շնորհիվ «Նորք» տեխնոլոգիական կենտրոնի պրոֆեսիոնալ թիմի։

Հպարտ եմ այն թիմով, որի հետ աշխատել եմ։ Մասնագիտական, նվիրված և արժանապատիվ մարդիկ, ովքեր ամեն օր փորձել են պետական համակարգում թողնել իրական արժեք:

Պետական ծառայությունը ինձ համար եղել է առաքելություն։ Եվ այս փուլը համարում եմ հերթական անցում դեպի նոր ձևաչափերով օգտակար լինելու հնարավորություն։

Շնորհակալ եմ նախարարության բոլոր գործընկերներիս, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, Կենտրոնական բանկի, ինչպես նաև միջազգային և մասնավոր կառույցների գործընկերներին՝ պետության ուժեղացման գործում արդյունավետ համագործակցության համար, և սիրելի քաղաքացիներին՝ վստահության, աջակցության և համբերության համար»։

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Սիրիայում ընթացող ռազմական բախումները մոտեցել են Թուրքիայի սահմանին Նարեկ Սամսոնյանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն. 168.am Մի կրակոցով սպանեց Նիկոլին ու ՔՊ-ին Վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է Հունաստանի և Իսրայելի պաշտպանության նախարարներն Աթենքում քննարկել են Թուրքիայի գործոնը Առանց Հայաստանի համաձայնության ադրբեջանական և այլ ընկերություններ չեն կարող մասնակցել «Թրամփի ուղի» նախագծի իրականացմանը․ Միրզոյան Ինչ իրավիճակ է ճանապարհներին Վերջին 108 տարում Հայաստանի ոչ մի կառավարություն պետական բյուջեն չի մսխել այնպես, ինչպես մսխել և մսխում է «արտաքին սվիններով» պահվող Նիկոլի կառավարությունը. Միհրան Հակոբյան 13 օր հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը պետք է անմիջապես տեղափոխվի հիվանդանոց ԱԱԾ, ՆԳՆ սարքել եք բռնության միջոց․ Գեղամ Մանուկյան Գորիսում որդու աչքի առաջ հորը կյանքից զրկել են․ մեղավորներն ազատության մեջ են Փաշինյանն ի ցույց է դնում իր բառապաշարն ու սպառնում Երիտասարդ տղան փորձել է ինքնասպա՞ն լինել. կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքով վարույթ է հարուցվել Ավանեսյանը զայրացավ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կմիավորվեն․ վարչապետ Հենց հիմա մանդատս կդնեմ, եթե ապացուցեք, որ ծրարով գումար եմ ստացել. Աննա Գրիգորյան Ովքեր են Էրդողանի եղբայրները Թող ամեն մեկը կենտրոնանա իր աշխատանքի վրա․ Միրզոյանի պատասխանը Լավրովին Պատասխան Եպիսկոպոսաց ժողովի վերաբերյալ. Տ. Սերոբ քահանա Ազարյան Արարատ Միրզոյանը Իլհամ Ալիևի հայտարարության մասին Մի դարձեք մահվան և ողբի մունետիկ. Պապիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am