Անշնորհակալ գործ կլինի գնահատական տալ, թե ՀՆԱ-ի վրա ինչպիսի ազդեցություն կուենան ԹՐԻՓՓ-ը. Վահե Հովհաննիսյան
Այս պահին անշնորհակալ գործ կլինի գնահատական տալ, թե ՀՆԱ-ի վրա ինչպիսի ազդեցություն կուենան ԹՐԻՓՓ-ը, որովհետև դա կախված կլինի բազմաթիվ տարբեր հանգամանքներից։ Այս մասին տարվա ամփոփիչ ասուլիսում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Դա կախված կլինի այն ապրանքաշրջանառության ծավալից, որը այդ ենթակառուցվածքով պետք է հոսի, դա կախված կլինի այլ հարակից էֆեկտների հետ, որը կապված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանի բացման և առևտրի հետ կապված ազդեցությունների հետ։
Մենք արդեն ունենք իրողություններ, որոնք մենք չէինք պլանավորում և չէինք կանխատեսում կամ հաշվարկում, բայց այդ իրողությունները իրենք արդեն դրական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական միջավայրի վրա, նույնիսկ՝ ՀՆԱ-ի վրա որոշակի ազդեցություններ կունենան։ Խոսքը, օրինակ, դիզելային վառելիքի կամ ընդհանրապես վառելիքի ներմուծման մասին Ադրբեջանից, և, բնականաբար, տարանցիկ որոշակի երևույթներից։ Օրինակ, հեղուկ գազի հետ կապված մատակարարման որոշակի պրոբլեմների պատճառով գները թանկացել են և որոշում է կայացվել հեղուկ գազը ներմուծել Ադրբեջանի տարածքով, ինչը այս խնդիրը ևս կլուծի»,-ասաց նա։
