Թրամփը հրամայել է «ջնջել Իրանը երկրի երեսից», եթե իր դեմ մահափորձ կատարվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը «շատ հստակ հրահանգներ» է տվել «Իրանը ջնջել երկրի երեսից», եթե այդ երկրի կառավարությունը փորձի սպանել իրեն։
«Անկախ նրանից, թե ինչ կպատահի, ամբողջ երկիրը կպայթեցվի։ Ես անպայման շատ ուժեղ կհարվածեմ նրանց», - ասել է ամերիկացի նախագահը NewsNation-ին տված հարցազրույցում։
