Նիկոլ Փաշինյանը շտապում է, ցանկանում են արագ վճիռ ունենալ, վստահ եմ՝ իրենց օգտին է լինելու․ Օհանյան

Նիկոլ Փաշինյանը շտապում է, ցանկանում են արագ վճիռ ունենալ, վստահ եմ՝ իրենց օգտին է լինելու։ Լրագրողների հետ զրույցում նման գնահատականով հանդես եկավ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայցադիմում է ներկայացրել «Հրապարակ»-ի դեմ՝ իր ոճով լրատվամիջոցի կողմից բարձրացված հռետորական հարցադրումների համար։ Հայցադիմումը ներկայացվել է՝ «Հրապարակ» օրաթերթում տպագրված «Փաշինյանը դավաճանու՞մ է արդյոք կնոջը» վերնագրով նյութի հրապարակումից հետո։ Փաշինյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել ԶԼՄ-ին հրապարակայնորեն հերքելում հոոդվածում տեղ գտած զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև՝ հօգուտ իրեն բռնագանձել 1․000․000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ փոխհատուցում՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնաս: Հարցը քննվում է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նելլի Հարությունյանի նախագահությամբ։

Այսօր կայացել է հերթական դատական նիստը, որի ավարտից հետո «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ այս նիստի ընթացքում ևս «զարմանալիորեն» Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը դեմ էր նիստի լուսաբանմանը։

«Մեր ներկայացուցիչն այս նիստում առաջարկեց, որ մի քանի օր ժամանակ տան՝ դատավորին բացարկի միջնորդություն ներկայացնելու համար, որոշակի առարկություններ ունենք դատավորի պահվածքի հետ կապված, բայց հայցվորի ներկայացուցիչը նորից դեմ էր դրան։


Պարզ է, որ շտապում են, ցանկանում են արագ վճիռ ունենալ, վստահ եմ՝ վճիռն իրենց օգտին է լինելու, դատարանն էլ իրեն այնպես է պահում, որ հնարավորություն է տալիս կողմին՝ նման ենթադրություն անելու»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ այսքան տարիներ հարյուրավոր հայցեր են ունեցել, բայց որևէ գործով դատարանն այսքան կարճ, կողմնակալ և հապճեպ չի եղել՝ որքան այս գործով է․ «Հասկանալի է, որ դիմադրողականությունն այնպես է վերացվել դատական համակարգի, որ պարզ է՝ երբ հայցվորը երկրի վարչապետն է, որն ասում է՝ «ինչու այս երկրում կա մի դատավոր, որ իմ ասածը չանի», արդյունքն էլ այսպիսին պետք է լինի»։

Հայցի բովանդակությունն անդրադառնալով՝ Արմինե Օհանյանը հիշեցրեց՝ մի մարդ, որն ամեն օր ստատուսներ է գրել, հարցադրումներ արել, ամեն շաբաթ մի եկեղեցու դեմ արշավ է կազմակերպում, եկեղեցին պառակտել է, վրդովվել է ընդամենը 10 տողանոց հարցադրումներից, որոնք լրատվամիջոցը վերադարձրել է իրեն։ Օհանյանի խոսքով՝ երկրում ոչ ոք այդքան չի գիտակցում խոսքի ուժն այնքան․ ինչքան՝ Փաշինյանը։

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում. Ոսկան Սարգսյան Բեյրութում հարձակման է ենթարկվել օդանավակայանին հարակից թաղամասը Ինչո՞ւ են օկուպացված Արցախում «վերաբնակեցվող» ադրբեջանցիները վերադառնում Բաքու Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, վիրավոր կա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զինադադարի կոչ է ուղղել ԱՄՆ-ին, Իսրայելին, Իրանին Իրանի դեսպանը հայտնել է Բեյրութում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով չորս դիվանագետի մահվան մասին Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ Ի՞նչ եղանակ սպասել մարտի 11-ից 15-ին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է անում դադարել հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Թե որքան խոստումներ է տվել այս կառավարությունը մեր ժողովրդին ու չի կատարել․ Առաքելյան Փաստորեն Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ», ով Իրանը տանի տևական կապիտուլյացիայի. Ստեփան Դանիելյան Իրանցիները վաստակել են իրենց հակառակորդ՝ աշխարհի ամենահզոր բանակի հարգանքը․ Իրանագետ «Պատրաստվո՞ւմ եք Նիկոլից մաքրել երկիրը. այս հարցից ընտրությանը պատրաստվող ընդդիմությունը խուսափել չի կարող». Միհրան Հակոբյան Արարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել և բшխվել բնակչի տան ցանկապատին ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին բացառապես սեփական ցուցակով՝ լինի դա միայնակ, թե´ կուսակցությունների դաշինքի ձևաչափով․ Լևոն Զուրաբյան ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավերով Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը հերթական ծառասպանդն է իրականացրել․ ակտիվիստ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Աբու Դաբիի պետական ​​նավթային ընկերությունը՝ ADNOC-ը, փակել է Ռուայիսի վերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am