«Հրապարակ». Հեղուկ գազի դեֆիցիտը կլրացվի «խաղաղության օգուտներով»

«Հրապարակ». Հեղուկ գազով մեքենա վարելն ավելի ձեռնտու էր, քան բենզինով` մինչեւ այն պահը, երբ այդ ապրանքատեսակի գինը Հայաստանով մեկ կտրուկ բարձրացավ, 250-270 դրամից հասնելով 320 դրամի: 1 լիտր բենզինը միջինում արժե 450 դրամ, եւ սա նշանակում է, որ շուտով Հայաստանում կրկին կսկսեն բենզինով մեքենա վարել: 

Նոր ռեկորդային գինը՝ 320 դրամ լիտրի համար, արդեն քանի օր է՝ չի իջնում: Բազմաթիվ բենզալցակայաններում հեղուկ գազ չկա: 


Որպես պատճառ՝ կառավարության վերջին նիստում նշվեց Լարսի անցակետի փակ լինելը: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը հայտարարեց. «Ամեն տարի Լարսում երբ որ ճանապարհային խնդիր է լինում, հեղուկ գազը թանկանում է, լուրջ պրոբլեմ գոյություն չունի, ու դեֆիցիտ գոյություն չունի»: Իսկ վարչապետը, որին այնքան էլ դուր չեկավ «պրոբլեմ չկա» ձեւակերպումը, հակառակը՝ պնդեց, որ կա պրոբլեմ, եւ որ «էս տարի դեկտեմբերին էդ հարցը էլ չի լինի»: 

Լուծումը, ըստ Փաշինյանի, Ադրբեջանից հեղուկ գազ բերելն է: Այս ուղղությամբ ներկայում աշխատում է էկոնոմիկայի նախարարությունը՝ արդարացնելով այն կանխատեսումները, թե հեղուկ գազի դեֆիցիտ ստեղծելով, փորձում են խորացնել Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունները եւ հեղուկ գազը ոչ թե անմիջապես Ռուսաստանից, այլ Ադրբեջանով բերել: 

Ինչպե՞ս եք բացատրում այն հանգամանքը, որ հենց ադրբեջանական էժան բենզինը ներմուծեցինք, Ռուսաստանից բերվող հեղուկ գազը թանկացավ, ի՞նչ կապ կա այս երկուսի միջեւ: Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանում են. «Գները փոխկապակցված չեն, այլ առկա է խնդիր, որը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ որ մենք հեղուկ գազ ներմուծում ենք Իրանից ու Ռուսաստանից: Բայց Իրանում, հայտնի հանգամանքներով պայմանավորված, առաջացել են ներմուծման հետ կապված պրոբլեմներ, իսկ Ռուսաստանի հետ խնդիրը հիմնականում Վերին Լարսի հետ է կապված: Խնդիրները հիմնականում հնարավոր կլինի լուծել, երբ արդեն կկարողանանք Ադրբեջանի տարածքով ռուսական հեղուկ գազը երկաթուղու միջոցով ներմուծել Հայաստան»: Ո՞ր մարմինն է վերահսկում հեղուկ գազի գինը: Նախարարությունից պատասխանում են. «Հեղուկ գազի գնի հետ կապված՝ նախարարությունը վերահսկողություն չի իրականացնում»: Խորհուրդ են տալիս դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, այնտեղից էլ, ինչպես միշտ, պատասխանում են, որ մեզ սխալ են ուղղորդել. «Եթե տվյալ շուկայում չկա գերիշխող դիրք ունեցող ընկերություն, գինը չենք կարող նայել»: Հասկանալի չէ, թե այս դեպքում ինչու է ՄՊՀ նախագահ Գեղամ Գրիգորյանը առհասարակ խոսում խնդրի մասին կառավարության նիստի ժամանակ՝ ասելով, թե ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: 

Տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ասում է, որ գերիշխող դիրք ունեցողներ, անկասկած, կան, պարզապես իշխանությունը չի ուզում ուսումնասիրել այդ հարցը: «Կան այդտեղ գերիշխող դիրք ունեցողներ, ուղղակի իրենք չեն ուզում տեսնել, որ գործիք չկիրառեն նրանց նկատմամբ: Ես չգիտեմ՝ ովքեր են, բայց ակնհայտ է, որ եթե մի բան 100 կամ 150 դրամով է վաճառվում, ու մեկ էլ միասին կարողանում են պայմանավորվել ու գինը կրկնապատկել, սա նշանակում է, որ այդ ոլորտում ունենք գերիշխող դիրք: Հակառակ դեպքում, մրցակցային իրավիճակում սա չէր կարող տեղի ունենալ»: Ըստ Թադեւոս Ավետիսյանի, գազը թանկացել է պետական վատ կառավարման հետեւանքով, եւ ամենամեծ սխալը հենց գերիշխող դիրք ունեցողներին չանհանգստացնելն է: Ըստ նրա, պետական մարմինները պետք է օբյեկտիվ նայեն, թե թանկացման մեջ որ մասն է, որ մրցակցային դիրքը խախտելու եւ գերշահույթ ստանալու հետեւանք է եւ որը՝ օբյեկտիվ պատճառների: 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ Ադրբեջանով գազը պետք է բերել, բայց դա հեշտ չէ, եւ այդ գործընթացը կարգավորելու համար բավականին ժամանակ է պետք: «Այդ փոխադրումը կազմակերպելու համար բավականին թույլտվություններ է պետք ստանալ ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Վրաստանում, որ վառելիքի տարաները կարողանան այդ երկրների տարածքով՝ գնացքներով անցնել: Սա աշխատատար եւ ժամանակատար պրոցես է»,- ասում է նա: Այսինքն, մեկ-երկու ներմուծումներ պետականորեն կազմակերպելով, հեղուկ գազի գինը չի՞ կարգավորվի: «Մենք հիմնական խնդիրն ունենում ենք ձմռան ամիսներին, եթե ձմռան ամիսներին մեկ-երկու անգամ բերեն, այդ տատանումները կզսպվեն արդեն: Մեկ էլ խնդիր ենք ունենում ամռան պիկ սեզոնին, երբ որ արտահանումներն են ակտիվ, ու Լարսում կուտակումներ են լինում՝ դրա հետ կապված»,- պատասխանում է Պարսյանը: 

Նա չի կարծում, որ եթե հեղուկ գազը 300 դրամ է դարձել, բոլորը սկսելու են բենզինով վարել: «Եթե հեղուկ գազը դառնա 300, իսկ բենզինը 430 դրամ է, էլի ձեռնտու է վարել հեղուկ գազով: Գազով վարողն էլի շարունակելու է հեղուկ գազ լցնել»: Ասում են՝ դա արվել է, որպեսզի Ադրբեջանից գազ բերեն: «Դա քաղաքական շահարկում է: Մենք հիմա լուրջ խնդիր ունենք, որովհետեւ Լարսը փակ է, Իրանում էլ խառը վիճակ է, եւ այլընտրանքային ճանապարհ չունենք: Հայաստանը չի կարող հրաժարվել  այլընտրանքային ճանապարհներից»: 

Հիշեցնենք․ գազի դեֆիցիտը համընկավ բենզինի էժանացման հետ: 2025 թվականի դեկտեմբերի կեսերից, երբ սկսեց Հայաստան ներմուծվել ադրբեջանական բենզին, «պրեմիում» տեսակի նվազագույն գինը նվազեց 15 տոկոսով: Նախկին 510 դրամի փոխարեն այսօր այն միջինը մոտ 430 դրամ է: Դիզվառելիքի գինը, ըստ պաշտոնական տվյալների, նվազել է 2 տոկոսով, նաեւ «ռեգուլյար» տեսակի բենզինը՝ 8 տոկոսով: Նիկոլ Փաշինյանն իր հունվարյան ելույթներից մեկում սա ներկայացնում էր որպես «խաղաղության օգուտներ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/0cf0034f98d25541ea345d4888fbb1d0

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am