«Մարդիկ իրենց եկամուտների վրա են զգալու տնտեսական աճը»․ տնտեսագետը՝ Կարապետյանի ծրագրի մասին

«Մեր ձևով» շարժումն այսօր՝ հունվարի 20-ին, ներկայացրեց Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը՝ կապված ՀՀ զարգացման իրենց տեսլականի հետ։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրեց 5 կետից բաղկացած ծրագիրը, որը ենթադրում է 300 հազար նոր աշխատատեղ ՀՀ-ում, Հայաստանում փոքր բիզնեսի հարկերից ազատում, դեղերի գների նվազում, ինչպես նաև մթերման կայանների ստեղծում, որ գյուղացիները կարողանան են մթերել իրենց բերքը, ու այն սեզոնին չփչանա։ Նշվեց, որ այս ամենը պետք է իրականացնել 5 տարում։

Ըստ տնտեսագետ Աշոտ Ֆարսյանի՝ գլխավոր հարցը լինելու է ներդրումները։

«Հաշվի առնելով Հայաստանում ներկա ներդրումների մակարդակը, իհարկե, մեծ ջանքեր են պահանջվելու։ Հեշտ չի լինելու, բայց իրատեսական է։ Մենք հասկանում ենք, որ մարդիկ խոստումներին չեն հավատում և վստահության մակարդակն ընկած է, բայց նաև պետք է հասկանալ, որ սա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել»,-24News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Ըստ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի՝ փոքր բիզնեսը կազատվի հարկերից։ Տնտեսագետ Աշոտ Ֆարսյանն ասում է, որ այդտեղ մեկ ռիսկ կա՝ պետք է մեծ բիզնեսները չտրոհվեն՝ դառնալով փոքր ընկերությունները։

«Վստահաբար կարողանալու ենք այդ գումարները հետ ստանալ այլ ոլորտներից։ Պետք է այդ մարդկանց, ովքեր փոքր բիզնեսով իրենց հարցերն են լուծում, ավելի շատ հնարավորություններ տրվեն, որպեսզի նրանք ավելի շատ մտածեն իրենց բիզնեսի մասին, ինչպես նաև խրախուսել ձեռներեցությունը։ Միանշանակ գտնելու ենք լուծումներ, որպեսզի մեծ բիզնեսների տրոհման ռիսկն իրականություն չդառնա»,-նշեց նա։

Տնտեսագետի խոսքով՝ ծրագրի հաջողելը նաև կապված է Սամվել Կարապետյանի գործոնի հետ, հաշվի առնելով, որ նա հաջողակ բիզնեսմեն է, լավ տիրապետում է տարբեր նրբություններին։

«Ես ինքս էլ ունեցել եմ նման փորձ, երբ մենք ներդրումային բանակցությունների մեջ էինք, և դիմացի կողմը, տեսնելով, թե ովքեր ենք մենք, ավելի հեշտ եկավ համաձայնության։ Նա տեսավ այդ խոշոր կապիտալը և վստահ եղավ, որ իրեն չեն «քցի»»,-ասաց նա։
Տնտեսագետն ասում է, որ այս պահին Հայաստանում կա թվացյալ տնտեսական աճ, բայց որի մեջ չկա որակական կոմպոնենտ։

«Դա հիմնականում կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Այս աճն այս տեմպով ու որակով երկար շարունակվել չի կարող։ Մենք խոսում ենք ավելի շատ որակական աճի մասին, որը գալիս է մեր պոտենցիալից»,-ասաց Աշոտ Ֆարսյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ զգալու են, որ իրենց տան կողքը կարողանում են աշխատանք գտնել և իրենց եկամուտների վրա են զգալու տնտեսական աճը։
«Գյուղացին տեսնելու է, որ ինքը կարողանում է իր մթերքը մթերել։ Թոշակառուն տեսնելու է, որ օրինակ, այն դեղերի համար, որ ինքը վճարում էր իր եկամուտի կեսը, հիմա վճարում է ոչ թե կեսն, այլ շատ ավելի քիչ։ Երիտասարդն էլ տեսնելու է, որ եթե այն ժամանակ ինքը չէր կարող մտածել բնակարան ունենալու մասին, արդեն կարող է մտածել բնակարան ունենալու մասին»,-ասաց տնտեսագետ Աշոտ Ֆարսյանը։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքների ֆոնին Դանիան լրացուցիչ զորքեր է ուղարկել Գրենլանդիա Ֆրանսիայի նախագահ. ԱՄՆ-ն փորձում է թուլացնել և իրեն ենթարկել Եվրոպան Տավուշի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանն ու կինը դեռևս Հայաստանում են. վերջինիս վերադարձը հետաձգվել է Երևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրի Արագածոտնի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Բանջարաբոստանային կուլտուրան զբաղված է կուսակցական աշխատանքով, սրա նրա դեմ ստատուսներ ու հայցեր գրելով, սրա-նրա վրա ֆեյքեր քսի տալով, ատելություն տարածելով Զովաբեր-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է, Լուսաշող-Լանջառ ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակվում է Գեղեցկության սրահները հարկ չեն տալու. Սամվել Կարապետյանի «Տնտեսական Քայլ 2»-ը Մի օր Հայաստանից տարանցումը կապահովվի անմիջապես Ադրբեջանի տարածքով, այդ օրը սարերի հետևում չէ. Ալիև Դեղերի գներն իջնելու են առնվազն 20 տոկոսով. Ուժեղ Հայաստանում մեր ավագ սերունդը պետք է ունենա արժանապատիվ կյանք. Աշոտ Մարկոսյան «Մեր ատոմակայանի 1-ին ռեակտորի կառուցումը 99%-ով ավարտված է». թուրք նախարար Հայ ժողովրդի փայը բաժան-բաժան լինելն է ու Փաշինյան Նիկոլի դիշովի շոուներին թամաշա անելը… մինչ այն պահը, երբ. Միհրան Հակոբյան Վեդու քահանաներից մեկին ժանտախտը տարավ «Մարդիկ իրենց եկամուտների վրա են զգալու տնտեսական աճը»․ տնտեսագետը՝ Կարապետյանի ծրագրի մասին Նարեկ Սամսոնյանը վճռական էր իր գործողություններում, բայց ֆիզիկապես բավականին հյուծված էր․ լուծված չէ նրան անհապաղ բուժհաստատություն տեղափոխելու հարցը․ պաշտպան Արագածի և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է Եվրոպան չպետք է տատանվի իր շահերը պաշտպանելու գործում․ Մակրոն Եթե մրցանակը հավասարեցնում է ագրեսnրին և զիջողին, ապա այն դադարում է լինել քաղաքականապես չեզոք և վերածվում է կոնկրետ աշխարհաքաղաքական կոնսենսուսի արտացոլման․ Սուրենյանց Հիմա տեսնենք, թե որ մի դատարան է դիմելու Գուսան տիրադшվը, որ վիճարկի կաթողիկոսի որոշումը՝ Ժնևի՞, թե Ցյուրիխի․ Ռուբեն Մելիքյան Գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Անաստատ Իսրայելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդիկ Անդրեասյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am