Եթե մրցանակը հավասարեցնում է ագրեսnրին և զիջողին, ապա այն դադարում է լինել քաղաքականապես չեզոք և վերածվում է կոնկրետ աշխարհաքաղաքական կոնսենսուսի արտացոլման․ Սուրենյանց

Խաղաղության մրցանակ՝ Արցախի հաշվին, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։


«Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի՝ 2026 թվականի մրցանակակիրների շարքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միաժամանակ ընդգրկումը պահանջում է սառը քաղաքական վերլուծություն։

Մրցանակի հանձնաժողովի ձևակերպումները ակնհայտորեն կենտրոնացած են ոչ թե քաղաքական արդյունքների, այլ գործընթացի, հռետորաբանության և «խաղաղության օրակարգի» հռչակման վրա։ Այս տրամաբանության շրջանակում նույն մրցանակի շնորհումը թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ Իլհամ Ալիևին՝ նույն բառապաշարով, վկայում է, որ հանձնաժողովը գիտակցաբար խուսափում է քաղաքական ու բարոյական տարբերակումներից՝ առաջնորդվելով «երկու կողմերն էլ խաղաղության ուղու վրա են» պարզեցված մոտեցմամբ։

Սա միջազգային խաղաղարար մրցանակներին բնորոշ գործելակերպ է, սակայն այն հիմնված է ոչ թե արդարության կամ պատասխանատվության, այլ քաղաքական նորմալացման տրամաբանության վրա։ Այդ նորմալացման շրջանակում հավասարեցվում են ոչ միայն հայտարարությունները, այլև դերակատարությունները՝ անկախ ուժային անհամաչափությունից և իրական հետևանքներից։

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի մրցանակը շնորհող հանձնաժողովի կազմում ԵՄ նախկին նախագահ Շառլ Միշելի ներգրավվածությունը։

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Միշելի քաղաքական գիծը հետևողականորեն միտված էր հակամարտության հնարավորինս արագ փակմանը՝ առաջին հերթին հայկական կողմի քաղաքական նշաձողի իջեցման հաշվին։ Այդ մոտեցման առանցքային դրսևորումը դարձավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, որով փաստացի ընդունվեց, որ Արցախը գտնվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ առանց կարգավիճակի, անվտանգության կամ միջազգային երաշխիքների։

Քաղաքական հետևանքը կանխատեսելի էր՝ բանակցային գործընթացի փլուզում, անվտանգության վակուում և Արցախի հայաթափում։ Այս իրողությունների ֆոնին դժվար է խոսել խաղաղության մասին՝ որպես փոխադարձ և հավասարակշռված գործընթացի։ Ավելի ճշգրիտ է այն բնութագրել որպես կոնֆլիկտի փակման քաղաքական տեխնոլոգիա, որի գինը վճարեց բացառապես հայկական կողմը։

Այս քաղաքական գիծը Շառլ Միշելին ապահովեց դիվիդենտներ արևմտյան ուլտրալիբերալ և գլոբալիստական շրջանակներում՝ նրան ներկայացնելով որպես արդյունավետ խաղաղարար միջնորդ, ով նպաստեց Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացմանը։

Նույն արժեքային համակարգում այսօր տրամաբանական է դիտվում նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական լեգիտիմացումը՝ որպես առաջնորդի, ով պատրաստ է գնալ բարձր ռիսկերի հանուն խաղաղության օրակարգի։ Այս համատեքստում տեղի է ունենում նույն քաղաքական փիլիսոփայության ներսում փոխադարձ լեգիտիմացում։

Այդ փիլիսոփայության առանցքային թեզը պարզ է․ խաղաղությունը հռչակվում է որպես գերագույն արժեք, նույնիսկ այն դեպքում, երբ այն ձեռք է բերվում միակողմանի զիջումների, ինքնիշխանության թուլացման և հիմնարար իրավունքների կորստի հաշվին։ Այս համակարգում արդյունքը երկրորդական է, իսկ հռչակված գործընթացը՝ առաջնային։

Սակայն այստեղ առաջանում է հիմնարար հարց․ կարո՞ղ է «մարդկային եղբայրության» գաղափարի ներքո տրվող մրցանակը շրջանցել այն փաստը, որ այդ խաղաղության քաղաքականության անմիջական հետևանքը մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանությունն էր։ Եթե մրցանակը հավասարեցնում է ագրեսորին և զիջողին, ապա այն դադարում է լինել քաղաքականապես չեզոք և վերածվում է կոնկրետ աշխարհաքաղաքական կոնսենսուսի արտացոլման»,-գրել է նա։

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանն ու կինը դեռևս Հայաստանում են. վերջինիս վերադարձը հետաձգվել է Երևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրի Արագածոտնի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Բանջարաբոստանային կուլտուրան զբաղված է կուսակցական աշխատանքով, սրա նրա դեմ ստատուսներ ու հայցեր գրելով, սրա-նրա վրա ֆեյքեր քսի տալով, ատելություն տարածելով Զովաբեր-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է, Լուսաշող-Լանջառ ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակվում է Գեղեցկության սրահները հարկ չեն տալու. Սամվել Կարապետյանի «Տնտեսական Քայլ 2»-ը Մի օր Հայաստանից տարանցումը կապահովվի անմիջապես Ադրբեջանի տարածքով, այդ օրը սարերի հետևում չէ. Ալիև Դեղերի գներն իջնելու են առնվազն 20 տոկոսով. Ուժեղ Հայաստանում մեր ավագ սերունդը պետք է ունենա արժանապատիվ կյանք. Աշոտ Մարկոսյան «Մեր ատոմակայանի 1-ին ռեակտորի կառուցումը 99%-ով ավարտված է». թուրք նախարար Հայ ժողովրդի փայը բաժան-բաժան լինելն է ու Փաշինյան Նիկոլի դիշովի շոուներին թամաշա անելը… մինչ այն պահը, երբ. Միհրան Հակոբյան Վեդու քահանաներից մեկին ժանտախտը տարավ «Մարդիկ իրենց եկամուտների վրա են զգալու տնտեսական աճը»․ տնտեսագետը՝ Կարապետյանի ծրագրի մասին Նարեկ Սամսոնյանը վճռական էր իր գործողություններում, բայց ֆիզիկապես բավականին հյուծված էր․ լուծված չէ նրան անհապաղ բուժհաստատություն տեղափոխելու հարցը․ պաշտպան Արագածի և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է Եվրոպան չպետք է տատանվի իր շահերը պաշտպանելու գործում․ Մակրոն Եթե մրցանակը հավասարեցնում է ագրեսnրին և զիջողին, ապա այն դադարում է լինել քաղաքականապես չեզոք և վերածվում է կոնկրետ աշխարհաքաղաքական կոնսենսուսի արտացոլման․ Սուրենյանց Հիմա տեսնենք, թե որ մի դատարան է դիմելու Գուսան տիրադшվը, որ վիճարկի կաթողիկոսի որոշումը՝ Ժնևի՞, թե Ցյուրիխի․ Ռուբեն Մելիքյան Գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ Երկրի վրա կեսգիշերին մոտ սկսված մագնիսական փոթորիկը գիշերը հասել է G4.7 մակարդակի․ Լևոն Ազիզյան Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Լավրովն արձագանքել է Զարուհի Փոստանջյանի նամակի՞ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Անաստատ Իսրայելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդիկ Անդրեասյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am