ՀԱԵ Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս հրավիրելը բացարձակապես որևէ հակականոնական խնդիր չի առաջացնում: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով հարցի շուրջ հնչող դիտարկումներին:
«Նման նախադեպեր էլի են եղել պատմության ընթացքում, վերջինը եղել է Վազգեն Վեհափառի օրոք, ժողովն անցկացվել է Կահիրեում։ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդն էլ կարող է Հայաստանից դուրս անցկացվել», – ասաց նա։
Տեր Եսային նաև ընդգծեց, որ Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում հրավիրելու որոշումը կայացվել է ելնելով այն մտավախությունից, որ իշխանությունը կարող է ինչ-որ կերպ խոչընդոտել դրա անցկացմանը:
«Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով իշխանության կողմից եկեղեցահալած քաղաքականությունը և հոգևորականների նկատմամբ ճնշումները», – նկատեց հոգևորականը։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին:
Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Արմենակ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Անաստատ Իսրայելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը