Քաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում

Քաղաքացիները 2026 թ. ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների, հայտնում են Կենտրոնական բանկից։

«2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։

2017 թ. հուլիսի 11-ին Կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրության մեջ հատուկ նշվել էր, որ երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն:

Ներկայումս 2-րդ սերնդի թղթադրամների հիմնական զանգվածն ունի բարձր ֆիզիկական մաշվածություն, և շրջանառության մեջ գտնվող 1000 դրամ, 5000 դրամ, 10.000 դրամ և 20.000 դրամ անվանական արժեքով թղթադրամների զանգվածի հիմնական մասը կազմում են 3-րդ սերնդի թղթադրամները (Պարույր Սևակի, Վիլյամ Սարոյանի, Կոմիտասի, Հովհաննես Այվազովսկու իմապատկերներով), իսկ 1999 թվականի թողարկման 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով) շրջանառության մեջ հիմնականում փոխարինվել են մետաղադրամներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված 2-րդ սերնդի թղթադրամները դուրս բերել շրջանառությունից»,– նշված է ԿԲ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Նշված որոշման համաձայն՝ շրջանառությունից կհանվեն 2-րդ սերնդի հետևյալ ՀՀ թղթադրամները.

1999 թվականի թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով)

1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենցի դիմապատկերով)

1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով)

2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման 10000 դրամ (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով)

1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով)

Մինչև 2026 թ. ապրիլի 15-ը նշված թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց, իսկ 2026 թ. ապրիլի 15-ից հետո քաղաքացիներն իրենց մոտ մնացած բոլոր «հին» թողարկման թղթադրամներն, առանց սահմանափակումների, կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում:

Շրջանառությունից 2-րդ սերնդի թղթադրամների դուրս բերելու մասին տեսանյութին կարող եք ծանոթանալ այս հղումով​։

դիտվել է 312 անգամ
Լրահոս
Եթե մրցանակը հավասարեցնում է ագրեսnրին և զիջողին, ապա այն դադարում է լինել քաղաքականապես չեզոք և վերածվում է կոնկրետ աշխարհաքաղաքական կոնսենսուսի արտացոլման․ Սուրենյանց Հիմա տեսնենք, թե որ մի դատարան է դիմելու Գուսան տիրադшվը, որ վիճարկի կաթողիկոսի որոշումը՝ Ժնևի՞, թե Ցյուրիխի․ Ռուբեն Մելիքյան Գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ Երկրի վրա կեսգիշերին մոտ սկսված մագնիսական փոթորիկը գիշերը հասել է G4.7 մակարդակի․ Լևոն Ազիզյան Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Լավրովն արձագանքել է Զարուհի Փոստանջյանի նամակի՞ն Եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում է անցկացվելու ՀՀ իշխանություննների ճնշումների պատճառով. Տեր Եսայի Սևանի ափին գտնվող շինությունում հայտնաբերվել է տղամարդու դի․ կա վիրավոր ԵՄ-ն աշխատում է Գրենլանդիայի համար ներդրումային փաթեթի վրա Չարիքի թիրախը մեր հոգևոր-քաղաքակրթական բովանդակությունն է. Բագրատ Սրբազանն ուղերձ է հղել «Ադրբեջան» գրությունը փակելու՝ հայ դահուկորդի քայլից հետո, Հայաստանի դահուկային սպորտի Ֆեդերացիայի նախագահը հրաժարական տվեց (Տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության․ Ալիև Արագածի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է Անցել է արդեն 6 օր, սակայն վերաքննիչը հակակոռուպցիոնի դատավորից Գալստյանի նյութերը չի ստացել Առաջարկեցին միանալ Գևորգ սրբազանին և 10 եպիսկոպոսներին աջակցողներին, «սիրուն ձևով ճանապարհեցի» Փարիզը ԵՄ-ին կոչ է արել դիմակայել ԱՄՆ-ին, եթե ֆրանսիական գինիների համար 200% մաքսատուրք սահմանվի Աշոտ Մինասյանը անթույլատրելի է համարում իշխանության իրականացրած քայլերը Եկեղեցու դեմ․ Դանիելյան Տոնավաճառի կետերը և գեղեցկության սրահները հարկ չեն տալու. Նարեկ Կարապետյան Գեղամ Նազարյանը թող երկրորդ երեխուն էլ տանի «զոհարբերության»․ Արմինե Ադիբեկյան (video) Սա ձեր մեռելածին նախագիծն է․ Լիլիթ Գալստյան (video) «Ռուբեն Ռուբինյանի ցինիկ պահվածքն Արմենուհի Կյուրեղյանի նկատմամբ» (video) Նիկոլը 28 տարվա թոշակի չափով պարգևավճար է ստացել. տնտեսագետ Ռոլանդ Մարտիրոսյանի փաստերը (video) Սա ի՞նչ է, եթե ոչ անձնական հաշվեհարդարի փորձ․ Գառնիկ Դանիելյան (video) Հիմա լսե՛ք՝ վարորդներն ինչ են ձեզ ասում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Ոչնչացնե՛լ, ջարդել, փշրել․․․»․ ի՞նչ է որոշել Փաշինյանը․ Տիգրան Աբրահամյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am