Հունվարի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Քեթիի լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Ոսկեպար-Ջուջևան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Քուչակ-Միրաք ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սարավան-«Զանգեր», Ապարան-Արագած ճանապարհներին և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Գորիսի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։
Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը