Ծառուկյանը նախագահի հարցը վերջնական չի փակում

Գագիկ Ծառուկյանն Գյումրիում բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրել: «Եթե մեր քանակն այսօր քիչ է, ինչի՞ հիման վրա մենք պետք է գնանք, ուզում եմ մի հատ հասկանամ: Եթե մերը 31 պատգամավոր է՝ հարկավոր է 75-ը, ինչի՞ համար պետք է դնենք: Մենք մեր ծանր տեղը երբեք չենք թեթևացնելու»,- ասել է նա: Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրական փոփոխություններով՝ հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ: Այսինքն նոր նախագահին խորհրդարանը պետք է ընտրի հաջորդ տարվա մարտի սկզբներին՝ մոտավորապես մինչեւ մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ Սահմանադրության 125 հոդվածի 4-րդ կետի՝ հանրապետության նախագահն ընտրված է համարվում, եթե ստացել է պատգամավորների ընդհանուր թվի երեք քառորդի ձայները, այսինքն՝ առնվազն 79 ձայն: Խորհրդարանում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ունի 65 ձայն։ Երկրորդ փուլի համար պահանջվում է երեք հինգերորդի ձայնը՝ 63 պատգամավոր պետք է կողմ քվեարկի: Կա նաեւ երրորդ փուլ, որի ժամանակ նախագահն ընտրված է համարվում ձայների պարզ մեծամասնության կողմ քվեարկությամբ։ Մեծ հաշվով՝ հանրապետական մեծամասնությունն է որոշելու, թե ով պետք է լինի 2018-ի նախագահը: Նախագահի թեկնածուների պակաս այսօր էլ չկա. ամենահավանական թեկնածուն, ում անունը շրջանառության մեջ է արդեն մի քանի տարի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է համարվում, ում 70 տարին լրանում է նախագահի ընտրություններից օրեր հետո՝ մարտի 23-ին, եւ նա օրենքի ուժով պետք է թողնի ՍԴ նախագահի պաշտոնը: Սակայն նա առողջական խնդիրներ ունի, բացի այդ՝ օրերս հրապարակայնորեն վստահեցրեց, թե չի ցանկանում այդ պաշտոնում աշխատել։ Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի անունը, որի մասին մենք գրել ենք շաբաթներ առաջ։ ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անունը նույնպես թեկնածուների շարքում է: Սահմանադրական փոփոխություններով՝ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը կամ 27 պատգամավորի ստորագրություն : Բ ացի ՀՀԿ-ից, նախագահի թեկնածու կարող է առաջադրել նաեւ 31 հոգանոց խմբակցություն ունեցող «Ծառուկյան դաշինքը», որը փաստորեն, ինչպես Ծառուկյանը հայտարարեց, չի պատրաստվում թեկնածու առաջադրել, ծանր տեղը թեթեւացնել: Սակայն Գագիկ Ծառուկյանի այս մեկնաբանությունն, այնուամենայնիվ, մի շարք հարցեր է առաջ բերում: Եթե նրա խմբակցությունն ամեն անգամ պիտի փաստարկ ներկայացնի իր փոքր թվաքանակը, ապա ինչ իմաստ ուներ վերցնել պատգամավորական մանդատները ու գալ խորհրդարան, միեւնույն է՝ իրենք փոքրամասնություն են եւ չի լինելու երբեք, որ ծանր տեղ ունենան այս կամ այն հարցում: Ասել է թե՝ «Ծառուկյան» դաշինքի գործն ԱԺ-ում անհասկանալի է: Սակայն խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը կարող էր իր հեղինակությունը պահելու համար թեկուզ սիմվոլիկ թեկնածու առաջադրել, ինչպես Ելք-ը որը շաբաթներ առաջ հայտարարել է Արտակ Զեյնալյանի թեկնածության մասին ու աջակցության համար դիմել Ծառուկյան դաշինքին: Ելք-ից հայտարարել են, որ այսպիսով իրենք ցույց են տալու այն այլընտրանքը, որը առաջարկելու են իշխանության ու իր առաջադրած թեկնածուի դեմ: Հարցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք սատարել «Ելքի» թեկնածուին, Ծառուկյանն արձագանքել է. «Դեռ ինձ այդ թուղթը չի հասել»: Ինչպես ակնհայտ է՝ Ծառուկյանը հստակ պատասխան չի տվել Ելք-ին աջակցության հարցում՝ թերեւս իշխանության մոտ մանեւրի տեղ թողնելով:Կամ այլ կերպ ասած, որպեսզի կարողանա հասնել նրան, որ նախագահի թեկնածուն նաեւ իրենց սրտով լինի: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն թեեւ կարող է միայնակ ընտրել նախագահ, բայց նրան վերահսկել չի կարող: Նոր Սահմանադրությամբ՝ նախագահին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների երկու երրորդը՝ 70 պատգամավոր։ Իսկ նոր մոդելում նախագահը այնքան էլ սիմվոլիկ կարգավիճակ չի ունենալու, նա կարող է վետո դնել ԱԺ ընդունած օրենքների վրա, դեսպաներ նշանակել եւ այլն, այնպես որ տեսականորեն պետք է ապահովագրվել բոլոր հարցերում, անգամ նախագահի հրաժարականի: Անի Սահակյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am