ՔՊ–ականները Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ նոր նախագիծ են բերել ԱԺ․ 168.am

ՀՀ իշխանությունը որոշել է վերահսկել Հայ առաքելական սուրբ եկեղեցու քայլերը` ներկայացնելով օրենսդրական մի փոփոխություն, որը հիմնականում վերաբերում է եկեղեցապատկան հուշարձաններին. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ են հեղինակել:

«Քանի որ ՀԱԵ-ն ամենաշատ պատմամշակութային հուշարձաններ տիրապետող կրոնական կազմակերպությունն է, պարզ է և տրամաբանական է, որ առաջին հերթին այս ուղղությամբ են մեր մտքերն ուղղված»,- խորհրդարանում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ ներկայացնելով սեփական նախաձեռնությունը, ապա նշել,՝ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած 3–րդ անձի` հատուցմամբ կամ անհայտույց օտարել բացառապես ՀՀ կառավարության համաձայնությամբ։

Ըստ նախագծի` կառավարությունը կարող է կա՛մ տալ համաձայնություն, կա՛մ չտալ, եթե տեսնում է ռիսկ, որ տվյալ գույքը կարող է օգտագործվել ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային նշանակությամբ։

ՔՊ–ական պատգամավորի տվյալներով` եկեղեցու տիրապետման տակ կա ավելի քանի 360 հուշարձան, որոնց մեջ են նաև այն եկեղեցիները, որոնք չունեն հուշարձանի կարգավիճակ։ Ըստ նրա` հուշարձանի կարգավիճակ չունեն նաև 2010 թվականից հետո կառուցված եկեղեցիները, որոնց ցանկը ՀՀ կառավարությունը հնարավոր է` վերանայի և հուշարձանի կարգավիճակ տա։

Նա չ մոռացել խոսել նաև Սուրբ գեղարդի՝ այս օրերն շրջանառվող դրվագի մասին, ինչպես նաև մեջբերել Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքերը` հայտարարելով, որ սա ևս հիմք է հանդիսացել այս նախագծի ստեղծման համար։ ՔՊ–ականներին հատկապես վրդովվեցրել էր տեր Ասողիկի այն հայտարարությունը, որ Սուրբ գեղարդի մասունքն ընծայելը բացառապես եկեղեցու իրավունքն է, և որևէ մեկն այդտեղ ասելիք, անելիք չունի. եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, բայց և եկեղեցին գիտի` ինչ է նվիրում։

«Սա նշանակում է, որ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքին նույնպես կարող է նման վերաբերմունք լինել։ Օրինակ` կարող են եկեղեցիների, պատմամշակութային հուշարձանների դեպքում ևս մեկ այլ հոգևոր առաջնորդի ծննդյան օրվա առթիվ մի փոքրիկ ավանդատուն նվիրել, որը նույնպես հուշարձան է»,– ասել է Թագուհի Ղազարյանը:

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։

168.am 

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Նեթանյահուն կտրուկ է արձագանքել Գազայի հարցում Էրդողանի ներգրավվածությանը Երևանի քաղաքապետարանը հորդորում է չվճարել Ուշադրությամբ հետևելու եմ, որպեսզի համանման խուզարկություններ իրականացվեն մի շարք անձանց բնակարաններում Վթար Վանաձոր քաղաքում․ կան տուժածներ Ո՞ւր է կորել Շիրակի մարզպետը Իլհամ Ալիևը մեկնել է Շվեյցարիա Իրավապահ մարմինների անունից կատարվող հեռախոսազանգերով մի՛ փոխանցեք Ձեր գումարներն այլ հաշվեհամարներին․ Կիբեռոստիկանություն ԱՄՆ պետքարտուղարն ու Բայրամովը քննարկել են նաև «ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացն» ու «Թրամփի երթուղին» Որն է ՔՊ-ի վերարտադրման հնարավորությունը Ինչ իրավիճակ է ճանապարհներին Գորիսում դպրոցի աշակերտ է մահացել Опять этот Трамп․ Итоги недели: 12–18 января Դավիթ Համբարձումյանն արդեն տանն է ՄԻՊ-ը «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում՝ անտարբերության մատնելով մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համակարգային խախտումները. Արմեն Աշոտյան ՔՊ–ականները Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ նոր նախագիծ են բերել ԱԺ․ 168.am Երբ արձագանքել էի Փաշինյանի՝ Վեհափառի հասցեին հնչեցրած խոսքերին, որքան ուժ ուներ՝ բղավում էր, պահանջում, որ ներողություն հայցեմ. Տեր Զարեհը` Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասին. «Այսօր» Լուկաշենկոն ևս հրավիրվել է Գազայի խաղաղության խորհուրդ Սամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին. Ռոբերտ Ամստերդամ Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում) Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ Курды отбили несколько атак сил ХТШ Пока основные силы телеграма брошены на Гренландию коллеги-востоковеды отслеживают ситуацию в Сирии Փարաքարի սպանություններից հետո պաշտոնանկ եղած Բդոյանը կրկին բարձր պաշտոն է ստացել․ «Իշխանություն» Բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը․ վերջինը հայտնվել է ձնակույտերի մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am