Հայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է. «Հետք»

2025 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 14.5 միլիարդ դոլար։ Դա արտաքին և ներքին պետական պարտքի հանրագումարն է։ Տվյալները հրապարակել է Ֆինանսների նախարարությունը։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

2025 թվականին (2024 դեկտեմբերի վերջի համեմատ) Հայաստանի պետական պարտքն աճել է 13.1%-ով կամ մոտ 1.7 մլրդ դոլարով։
Այսօր Հայաստանի ներքին պարտքը գերազանցում է արտաքին պարտքին։

Մասնավորապես, 2025-ի տարեվերջին ներքին պարտքը կազմել է 7.5 մլրդ դոլար, որը տարեսկզբի համեմատ ավելացել է 1.1 մլրդ դոլարով կամ 17.3%-ով։ Այսինքն՝ ընդհանուր պետական պարտքի աճը պայմանավորված է առավելապես ներքին պարտքի աճով։ Ներքին պարտքը մեծապես ռեզիդենտների կողմից ձեռքբերված պետական գանձապետական պարտատոմսերից է գոյանում։
Ներքին պարտքը տրվում և մարվում է ՀՀ դրամով։ Դրամային հաշվարկով՝ 2025 թվականի վերջի դրությամբ Հայաստանի ներքին պարտքը կազմել է 2.9 տրիլիոն դրամ։

Նույն ընթացքում արտաքին պարտքն աճել է 9%-ով կամ 0.6 մլրդ դոլարով՝ կազմելով 7 մլրդ դոլար։ Դա միջազգային կազմակերպություններից ու տարբեր պետություններից վերցված արտաքին վարկերն ու փոխառություններն են, ոչ ռեզիդենտների կողմից ձեռքբերված արտարժութային պետական պարտատոմսերը կամ նույն՝ եվրոբոնդերը, և փոքր մասն էլ՝ Հայաստանի պետական գանձապետական պարտատոմսերն են։

Նոր պարտքեր վերցնելուն զուգահեռ Հայաստանը մարում է նաև հին պարտքերը։
2025-ը ծանր տարի էր պարտքի մարման և սպասարկման համար։ Հին պարտքերը մարելու համար մարտին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրոբոնդեր (եվրապարտատոմսերի)։ Դա ներառվեց Հայաստանի արտաքին պարտքի մեջ։

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Նեթանյահուն կտրուկ է արձագանքել Գազայի հարցում Էրդողանի ներգրավվածությանը Երևանի քաղաքապետարանը հորդորում է չվճարել Ուշադրությամբ հետևելու եմ, որպեսզի համանման խուզարկություններ իրականացվեն մի շարք անձանց բնակարաններում Վթար Վանաձոր քաղաքում․ կան տուժածներ Ո՞ւր է կորել Շիրակի մարզպետը Իլհամ Ալիևը մեկնել է Շվեյցարիա Իրավապահ մարմինների անունից կատարվող հեռախոսազանգերով մի՛ փոխանցեք Ձեր գումարներն այլ հաշվեհամարներին․ Կիբեռոստիկանություն ԱՄՆ պետքարտուղարն ու Բայրամովը քննարկել են նաև «ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացն» ու «Թրամփի երթուղին» Որն է ՔՊ-ի վերարտադրման հնարավորությունը Ինչ իրավիճակ է ճանապարհներին Գորիսում դպրոցի աշակերտ է մահացել Опять этот Трамп․ Итоги недели: 12–18 января Դավիթ Համբարձումյանն արդեն տանն է ՄԻՊ-ը «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում՝ անտարբերության մատնելով մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համակարգային խախտումները. Արմեն Աշոտյան ՔՊ–ականները Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ նոր նախագիծ են բերել ԱԺ․ 168.am Երբ արձագանքել էի Փաշինյանի՝ Վեհափառի հասցեին հնչեցրած խոսքերին, որքան ուժ ուներ՝ բղավում էր, պահանջում, որ ներողություն հայցեմ. Տեր Զարեհը` Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասին. «Այսօր» Լուկաշենկոն ևս հրավիրվել է Գազայի խաղաղության խորհուրդ Սամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին. Ռոբերտ Ամստերդամ Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում) Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ Курды отбили несколько атак сил ХТШ Пока основные силы телеграма брошены на Гренландию коллеги-востоковеды отслеживают ситуацию в Сирии Փարաքարի սպանություններից հետո պաշտոնանկ եղած Բդոյանը կրկին բարձր պաշտոն է ստացել․ «Իշխանություն» Բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը․ վերջինը հայտնվել է ձնակույտերի մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am