Գագիկ Ծառուկյան-Ռուբեն Հայրապետյան.սառույցը հալվեց

«Հայաստանի 2017 թվականի 10 լավագույն մարզիկներ» մրցույթի պարգեւատրման հանդիսավոր արարողությունը կարելի է պատմական համարել: Միջոցառումը իր նույն հարթակ էր հանել վաղեմի հակառակորդներ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ ՀԱՕԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Թե ինչպես ստացվեց, որ նշված անձնավորությունները հայտնվեցին նույն վայրում՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին, կարծում ենք՝ կհետաքրքրի շատերին: Հիշենք սկզբից, ավանդույթի համաձայն Հայաստանի լավագույն մարզիկների ցանկն ամեն տարի որոշել է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, 1958 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարվա վերջում ֆեդերացիան ներկայացրել է այդ ցանկը: Սակայն վերջին տարիներին, ՀՄԼՖ-ի կողմից հրապարակվող քվեարկության արդյունքները դժգոհություն էին առաջացնում մարզասեր հասարակության մոտ, քանի որ ֆուտբոլիստները չէին հայտնվում լավագույն տասնյակում: Մարզաշխարհը սա պայմանավորում էր Գագիկ Ծառուկյանի՝ այդ ֆեդերացիայի նկատմամբ ազդեցությամբ ու Ռուբեն Հայրապետյանի հանդեպ ունեցած վերաբերմունքով: Այս տարի որոշեցին, որ պետք է փոխել ընտրության կարգը: Այս գործընթացը ստանձնեց սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը: Տարվա լավագույն մարզիկների ընտրությունը բաղկացած էր 2 բաղադրիչից՝ sms քվեարկության արդյունքներից և մարզական լրագրողների քվեարկությունից: Ի դեպ, ուշագրավ արդյունք է գրանցվել, քաղաքացիների sms քվեարկության արդյունքներով ամենաշատ ձայնը ստացել է Հենրիխ Մխիթարյանը, իսկ մարզական լրագրողների քվեարկության արդյունքում՝ Արթուր Ալեքսանյանը՝ օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն: Ընդհանուր արդյունքներով տասնյակը գլխավորում է Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ տեղում՝ Արթուր Ալեքսանյանը, իսկ երրորդում՝ Լևոն Արոնյանը: Ի դեպ, Արթուր Ալեքսանյանը հայտարարել է, որ համաձայն չէ տարվա լավագույն մարզիկների տասնյակի ընտրության հետ: «Ինձ համար մեծ պատիվ է կրկին լինել լավագույն տասնյակում, բայց ես համաձայն չեմ այս արդյունքների հետ: Մենք այս տարի ունեինք աշխարհի, Եվրոպայի մեդալակիրներ, որոնք դուրս մնացին այս ցուցակից:Իմ կարծիքով` սպորտի նախարարության մեղքով է այսպես ստացվել, երեւի սխալ են կազմակերպել քվեարկությունը: Եթե սպորտի փոխնախարարն ասում է` արդար է, դրա արդարը որն է… Եթե աշխարհի մրցանակակիրը չի լինում 10 լավագույնների մեջ, մենք էլ ոչ Ռուսաստան ենք, ոչ էլ Ամերիկա, որ ունենանք 20 աշխարհի մեդալակիր: Ընդամենը տասը լավագույն է ընտրվում, պետք է արժանի մարզիկներն ընդգրկվեն այդ ցուցակում: Ես ինձ համար չեմ ասում, չեմ բողոքում: Ինչպես կարող է աշխարհի մրցանակակիրը դուրս մնալ լավագույն տասնյակի ցանկից: Խոսքս ազատ ոճային ըմբիշների մասին է: Մեր երկու տղաներն այս տարի աշխարհի բրոնզե մեդալներ նվաճեցին: Սա այն տասնյակը չէ, որը պետք է լիներ: Թող տպավորություն չստեղծվի, թե իմ վրա ազդել է լավագույն տասնյակի առաջին տեղում չլինելը, ուղղակի ես համաձայն չեմ քվեարկության արդյունքների հետ: Ինչպես կարող է, օրինակ, ծանրորդ Գոռ Մինասյանը դուրս մնալ տասնյակից: Օրինակը վերցնես քեզ վրա` դու օլիմպիական մեդալակիր ես, այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն, մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, եւ դու չես ընդգրկվում լավագույն տասնյակի ցուցակում: Կամ աշխարհի մեդալակիր ես, ինչպես կարող է աշխարհի մեդալակիրը, այս պարագայում մեդալակիրները դուրս մնան տասնյակից»,- ասել է Արթուր Ալեքսանյանը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում քվոտավորված է նաեւ այս ոլորտը, ֆուտբոլը գտնվում է Ռուբեն Հհայրապետյանի ազդեցության, իսկ ըմշամարտը, ծանրամարտը՝ Ծառուկյանի: Ալեքսանյանը ըստ էության ակնարկում է, թե Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ողջ տարին ձախողել է, մինչդեռ կան հաջողված մարզիկներ, որոնք դուրս են մնացել տասնյակից: Սակայն հանուն արդարության չնայած մեր հավաքականը հաջողություններ չի գրանցել, սակայն Մխիթարյանն աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, բազմահազար հանդիսատեսի համակրանքին արժանացած մարզիկ, որը անշուշտ, պետք է տեղ զբաղեցներ այդ տասնյակում: Իսկ ընդհանուր առումով ընտրության նոր կարգն ավելի ժողովրդավար է եւ հնարավորինս մոտ իրականությանը: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել է, որ Ծառուկյանի եւ երկրի նախագահի մեղքը չի, որ Գոռ Մինասյանը, Անդրանիկ Կարապետյանը եւ մեր մյուս մեդալակիրները չեն ընդգրկվել լավագույն տասնյակում: Նրանք պետք է չնեղվեն: Երկրի նախագահի հետ քննարկեցինք եւ որոշեցինք այս տարի եւ այսուհետ այսպես անցկացնել քվեարկությունը, որպեսզի հետո չլինեն զրույցներ, թե ինչու Պողոսը կա տասնյակում, իսկ Պետրոսը՝ ոչ: Արդյոք այսպիսով կոտրվել է ոլորտում Ծառուկյանի մենաշնորհը եւ դրանով է պայմանավորված Ալեքսանյանի դժգոհությունը, սակայն դրա փոխարեն սառույցը հալվել եւ նույն հարթակում այլեւս կանգնում են վաղեմի հակառակորդները: Անի Սահակյան  

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am