2017-ի ամենաաղմկահարույց նախագծերը/տեսաշար/

Անցնող տարին քաղաքական իրադարձություններով հագեցած տարի էր, ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանում խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններ տեղի ունեցան, այլ նրանով, որ կառավարման նոր մոդել է ընտրվել ու անցում ենք կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, դրանից բացի Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորում որոշակի շեղումը դեպի ԵՄ՝ ի դեմս շրջանակային համաձայնագրի ստորագրում: Այս իրողությունները որոշակի պահանջներ թելադրեցինք մեր երկրի ներքաղաքական կյանքում, ընդհուպ աղմկահարույց, հայու գենին չհամապատասխանող օրենքների ընդունում: Անցնող տարին հիշարժան էր նաեւ աղմկահարույց օրինագծերով, որոնցից ոմանք ընդունվեցին ի հակադրություն հանրային հզոր ըմբոստության, ոմանք իշխող մեծամասնության շնորհիվ տապալվեցին, չնայած որ ակնհայտ բարելավումներ կարող էին մտցնել մեր կյանքում: Բոլոր դեպքերում իշխանությունը խորհրդարանական մեծամասնությամբ կյանքի կոչեց այն ամենն, ինչը ենթադրում է իր շահը: Մենք կառանձնացնեք ամենաշատ աղմուկ հանած նախագծերը, որոնք ոչ միայն քաղաքական, այլ հասարակական մեծ հնչեղություն ստացան: Նկատենք, սակայն, որ իշխանության ընդունած ամենագեղեցիկ ու բարի թվացող օրենքում միեւնույն է կարելի է փնտրել ու գտնել այն կետը, որտեղ փորձում են մեզ քցել: Այսպիսով՝ տարվա ամենատխրահռչակ օրինագծի տիտղոսին բնականաբար արժանացել է ակադեմիական տարկետման վերացման անվանումը ստացած փաթեթը: Պաշտպանության նախարարի Ազգ-բանակ կոնցեպցիայից բխող այս նախագծի շուրջ կրքերն այնքան շիկացան, որ ուսանողները մի քանի օր դասադուլ ու հացադուլ հայտարարեցին: Զվեշտն այն է, որ պաշտպանության նախարարի տարտամ լոզունգը, թե Հայաստանում պետք է ծառայեն անխտիր բոլորը, կյանքի կոչելու փորձոր արեցին անգամ դասալիք իշխանականները, կամ նրանք, որոնց իրենց զավակներին ազատել են ծառայությունից: Ի վերջո, օրենքն ընդունվեց: Աղմուկ բարձրացրած հաջորդ նախագիծը Ընտանեկան բռնության մասին բազմաչարչար նախագիծն էր, որը թեժ քննարկումներից հետո ընդունվեց Ազգային ժողովում: Հայու գենի ու ավանդական արժեքների ջատագովները, որոնք օրենքը մարտահրավեր էին ընդունել որպես այդ գենի բնաջնջման, հայկական ավանդական ընտանիքի քայքայման հարցում, կարողացան հասնել նրան, որ նախնական նախագիծը արմատապես փոփոխության ենթարկվի, կլորացվեն սուր անկյունները, կռտվեն ոչ հայեցի դրույթներն ու այլն: Փոխվեց անգամ վերնագիրը եւ դարձավ ավելի խաղաղասիրական՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»։ Բայց միեւնույն է, այս երկար ու ձիգ ոդիսականն էլ չհամոզեց ԱԺ որոշ պատգամավորներին, որոնք սկզբից մինչեւ վերջ ոտքերը «գազին» դրած դատափետեցին օրինագիծը։ Իսկ այն ընդունելը պարտադիր էր, քանի որ ԵՄ կառույցները մեծ գումարներ էին դրա դիմաց ընդունել: Մյուս հիշարժան օրենքը «Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն է, որին աջակցություն հայտնեցին խորհրդարանի թե իշխանականները, թե ընդդիմադիրները:Սա առավել հայտնի դարձած <<գործ տվողի>> ինստիտուտի ՝ ազդարարի ներդրման մասին նախագիծն է, որի քննարկման հիմնական պատճատը այդ ինստիտուտի մասին պատգամավորների անհավանական մեկնաբանություններն ու բացատրություններն էին: Կարեւոր էր նաեւ Ելք-ի կողմից ներկայացված ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին նախագիծը, որը խորհրդարանում մի քանի ատյան քննարկումներից հետո այդպես էլ չմտավ մեծ օրակարգ, եթե հանկարծ իշխանությունը կամք դրսեւորեր ընդունելու այս օրենքը, ապա դա հեղափոխություն կառաջացներ ոչ միայն Հայաստանում, այլ տարածաշրջանում: Տխրահռչակ համաձայնագրերից էր նաեւ Ռուսաստանից 100 միլիոն դոլար վարկ վերցնելու նախագիծը։ Ըստ համաձայնագրի, վարկը օգտագործվելու է Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն և զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով։ Հայկական կողմը վարկը օգտագործելու է 2018-2022 թվականների ընթացքում։ Մարումը հայկական կողմը պետք է կատարի 15 տարվա ընթացքում՝ սկսած 2023 թվականից տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։   Պատրաստեց՝Անի Սահակյանը

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am