Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը պետական բյուջեի հաշվին ընդամենը երեք գնումի շրջանակում ծախսել է 4.828.550 դրամ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված տվյալների ուսումնասիրությունից։
Մասնավորապես, 1.731.950 դրամ է տրամադրվել «Չարջերսիսթեմ» ՍՊԸ-ին՝ էլեկտրական մեքենաների լիցքավորման ծառայությունների մատուցման համար։
Երկրորդ գնումով 260.600 դրամ է փոխանցվել «Հայփոստ» ՓԲԸ-ին՝ փոստային ծառայությունների ապահովման նպատակով։ Իսկ հաջորդ պայմանագրով ևս 2.836.000 դրամ է հատկացվել նույն ընկերությանը՝ կրկին փոստային ծառայությունների համար։
Միևնույն ժամանակ ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը 2026 թվականի զորակոչի շրջանակում այլընտրանքային ծառայություն իրականացնող քաղաքացիներին դրամական փոխհատուցման համար տրամադրել է ընդամենը 1.290.000 դրամ։
Այսպիսով, պետական բյուջեից կատարված ծախսերի համադրությունը մի շարք հարցեր է առաջացնում սոցիալական առաջնահերթությունների և ֆինանսական բաշխման արդյունավետության վերաբերյալ։
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը