Ոչնչի հասնել դուք չեք կարող

«Փաստ» օրաթերթը գրում է.


Թեև 2026 թվականի հունվարի 4-ից արդեն անցել է մոտ երկու շաբաթ, սակայն դեռևս հայ հանրության մեջ կարծես կասկածներ կան՝ արդյո՞ք ՀՀ վարչապետի գլխավորությամբ և մի «վաշտ» եղբայրադավների մասնակցությամբ նոր աղանդ է ստեղծվում հայաստանյան կրոնական դաշտում։ Իմ դիտարկմամբ, այո, 2026 թվականի հունվարի 4-ին ՀՀ վարչապետի կեցավայրում ստորագրված, թեև իրավաբանական ուժ չունեցող, սակայն իրենց ներքին կազմակերպչական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող փաստաթուղթը վկայում է հենց դրա մասին։

Աղանդ բառը վիրավորական է ընկալվում, սակայն ես դա «աբարոտկա խլելու» համար չեմ ասում, ինչպես դա անում են ՀՀ վարչապետը կամ այլ քպականները Հայ առաքելական սուրբ եկեղեցու մասին խոսելիս։ Կհակադարձեն՝ ասելով, որ աղանդապետի ասածը մի քանի բարձրաստիճան հոգևորականներին է վերաբերում, սակայն դա նույնքան կեղծ ու շինծու է, որքան նրանց՝ Եկեղեցում բարենորոգում կատարելու մասին հայտարարությունները։ Ես պարզապես փաստ եմ արձանագրում, որ Հայաստանում ՀՀ վարչապետի առաջնորդությամբ այլևս գործում է «Եկեղեցու բարենորոգում» անունը կրող կրոնա-քաղաքական աղանդը, որը, ըստ իս, շատ հնարավոր է՝ շուտով նաև պետական գրանցում ունենա։

Ես չեմ բացառում, որ որոշ եղբայրադավ սրբազաններ կարող են Եկեղեցում բարեփոխումներ կատարելու ազնիվ մղումներ ունենալ, սակայն հենց այդ սրբազաններին հարցս ուղղեմ. սրբազան հայրեր, դուք իսկապես չեք տեսնո՞ւմ, թե ում նվագի տակ եք պարում, դուք չեք հասկանո՞ւմ, որ ձեզ օգտագործելով՝ նոր ազգակործան աղանդ է ստեղծվում։ Այդ ի՞նչ վախ է մթագնել ձեր միտքը։ Ո՞ւմ հետ եք ձեր ապագան կապել։ Հիմա էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ դատական հայցերով եք հանդես գալիս և ուզում եք ասեք, որ Եկեղեցի եք բարենորոգո՞ւմ։ Ձեր կողմից Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ ներկայացրած դատական հայցն արդեն իսկ փաստում է, որ դուք թեև դեռևս կարգալույծ չեք հռչակված, սակայն ավելի կտրված եք Եկեղեցուց, քան թե ինձ նման շատ կարգալույծ եղած հոգևորականներ։ Ոչ մի կարգալույծ հոգևորականի մտքով անգամ չէր անցնի դատական հայց ներկայացնել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Ես նույնիսկ չեմ հիշում, որ որևէ այլ կրոնական կազմակերպություն, որոնց մենք սովոր ենք աղանդ համարել, փորձեր դատական հայց ներկայացնել ընդդեմ Հայ եկեղեցու։ Ենթադրում եմ, որ դա ձեր աղանդապետի հիվանդագին երևակայության հերթական ազգակործան «աննախադեպ» քայլն է, որին դուք միացաք։ Չասեք, թե Գևորգ սրբազանն է հայցը ներկայացրել: Հայցը Գևորգ սրբազանը չի ներկայացրել, հայցը բոլորդ միասին եք ներկայացրել։ Ոչնչի հասնել դուք չեք կարող, քանի որ ձեր քրիստոսամարտ ընթացքն ի սկզբանե արդեն դատապարտված է ձախողման։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

դիտվել է 385 անգամ
Լրահոս
Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան Վաշինգթոնն այլևս չի ցանկանում իր ուսերին կրել Եվրոպայի անվտանգության բեռը․ Գարիկ Քեռյան Միլիոններ՝ ծառայությունների համար. Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գնումները Պարեկները Արմեն Կանևսկոյի եղբոր և նրան ուղեկցող ավտոմեքենան տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք Սիրիան հայտարարել է քրդական ուժերի դեմ պատասխան գործողություն սկսելու մասին Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են Ոչնչի հասնել դուք չեք կարող Լիտվան մեղադրել է Ռուսաստանին «Սարգիսս միշտ ասել է, որ տուն է գալու, ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու». Սարգիս Դանոյանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում Հանրային քննարկման է ներկայացվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը Հայաստանում այսօր լռության գործիքը բանտն է․ այս իրավիճակում լռելը համարում եմ անընդունելի Վարդան Ղուկասյանին կրկին ԱԱԾ մեկուսարան են տեղափոխել. փաստաբանի ահազանգը «Այ սրիկա՛, դու էդքան աշխատե՞լ ես, որ քեզ 1,5 մլն պարգևավճար ես տվել»․ Աշոտ Անդրեասյանը՝ Փաշինյանին (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ամեն ոք, ով քննադատում է ինձ՝ ամուսնուս հետ երջանիկ լինելու համար, երբեք չի սիրել մեզ․ Լինդա Էուլջեքջյան Վրաստանի վարչապետը չի մասնակցելու Դավոսի տնտեսական ֆորումին Իրանի դեսպանատան դիմաց հավաքի ընթացքում 7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման․ ՆԳՆ ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել խուսափել Իրանի օդային տարածքից Բողոքի ակցիա Իրանի դեսպանատան առջև. ոստիկանները թույլ չեն տալիս երթ անցկացնել դեպի Կապույտ մզկիթ Արագածոտնի մարզում բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ կա 8 վիրավոր Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ նրան պատժում են․ Լիդյա Մանթաշյան Ես սպասում եմ նոր անակնկալների. հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի նամակը՝ ՔԿՀ-ից (video) Սիրանուշ Սահակյանը՝ սիրիացի վարձկաններին արտահանձնելու մասին (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, լսիր՝ ինչ ասաց թոշակառուն՝ քեզ փոխանցեմ․ Աշոտ Անդրեասյան (video) Սա Նիկոլի հերթական խայտառակությունն է․ Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am