Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանությունը պատշաճ կերպով ապահովում է։«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։«Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել են վարչական ձերբակալման»,- ասաց Սարգսյանը։
ՆԳՆ մամուլի քարտուղարը հավելեց, որ ոստիկանությունը շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ ապահովելով հասարակական կարգը։Երևանում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանում ապրող մի խումբ իրանցիներ։ Ցուցարարները բողոքում են Իրանում ցուցարարների նկատմամբ իշխանությունների գործողությունների դեմ և պահանջում են աշխարհիկ իշխանություն՝ կրոնական կառավարման փոխարեն։ Ցուցարարները ցանկանում են երթ իրականացնել դեպի Կապույտ մզկիթ, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս երթը՝ նշելով, որ այն արտոնված չէ։ Ցուցարարները նստացույց են սկսել դեսպանատան առջև։
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը