«Այս ամենի պատվիրատուների մասով ասելիք չկա»․ Նարեկ Սամսոնյանը առողջական խնդիրներ ունի

Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Տեղեկացա, որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանն արդեն հայտնել է առողջությանս հետ կապված խնդիրների մասին, և ցանկանում եմ մի քիչ մանրամասնել իրավիճակը։ Նախ, մինչև մեզ ազատությունից ապօրինի զրկելը՝ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, ես պլանային վիրահատություն ունեի, որը պլանավորվել էր դեռևս սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Քանի որ ռեժիմն ինձ «հետույք» բառի համար կալանավորեց, վիրահատությունը տեղի չունեցավ, իսկ բանտային պայմաններն էլ ավելի վատթարացրեցին իրավիճակը և մենք ստիպված եղանք դիմել ինձ բուժող բժշկին «Արմավիր» ՔԿՀ այց կատարելու համար։ Տվյալ դիմումը գրել էինք հունվարի 5-ին և ապօրինի կալանքի երկարացումից հետո հայտարարածս հացադուլի 7-րդ օրը բժիշկը հնարավորություն ունեցավ այցելելու և զննելու ինձ։ Այսինքն, դիմումը մուտքագրելուց 10 օր անց միայն բժշկին հնարավորություն տվեցին այցելել ինձ։ Հիմա, երբ բժիշկը ցուցել է շտապ վիրահատական միջամտություն, նույն ծառայությունն անհասկանալի պահանջներ է առաջ քաշում և ասում, որ տվյալ ցուցումը հնարավոր է իրականացնել նվազագույնը 10 օրում։

Այսինքն, ինձ առանց հանցակազմի առկայության պահում են ուղղակի գերության մեջ, վերադաս ատյանն ասում է՝ ապօրինի եք կալանավորել, դրանից հետո 3 ամսով նոր ապօրինի որոշմամբ երկարացնում են գերության ժամկետը, դրանից հետո ինձ ոչինչ չի մնում, քան հացադուլի միջոցով արտահայտել բողոքս, հետո ինձ՝ հացադուլավորիս, տեղափոխում են պատժախուց, իսկ արդեն հիմա ասում են՝ «10 օրից շուտ չենք կարող տեղափոխել, կարգն է այդպիսին»։ Հիմա պատկերացրեք, թե մենք ինչ աստիճանի բարոյազուրկ քրեական հանցագործ ռեժիմի հետ գործ ունենք։

Իմ հացադուլի նպատակներից մեկը հենց այս ամեն ինչը հնարավորինս լայն զանգվածների ցույց տալն էր։ Ոչ թե նրանց, ովքեր 2018-ից անցել են պայքարի բովով կամ նրանց, ովքեր իրենց սեփական մաշկի վրա զգացել են ռեժիմի անմարդկային էությունը, այլ նրանց, ովքեր միշտ «հեռու են եղել քաղաքականությունից»։ Այս ամենը ես ցանկանում էի մտցնել միջազգային հանրության փակ աչքերը, ինչն էլ այս ընթացքում արել է AntiFake.am-ի թիմը՝ հայտնի քաղաքական և հանրային գործիչների գործուն աջակցությամբ։ Հիմա հասել ենք հատակի հատակին, երբ սրանց իշխանության անմարդկայնությունն այլևս արձանագրված փաստ է և վստահաբար դեռ առաջիկա օրերին հատակի հատակից անդին է իջնելու։

Հիմա այս ամենի պատասխանատուների մասին. առավել քան վստահ եմ, որ ո՛չ «Արմավիր» ՔԿՀ-ի ղեկավարությունը, ո՛չ էլ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունն այս ամենում շահագրգռված չեն, անգամ՝ սրտացավ են, բայց այն մարդիկ, ովքեր ապօրինություններ թույլ կտան, ապագայում անձնական պատասխանատվություն են կրելու այս ամենի համար։ Նույն հաջողությամբ թե՛ դատախազությունում, թե՛ դատական համակարգում, թե՛ քննչական կոմիտեում, վստահաբար, կան առաքինի և իրենց մասնագիտությունը հարգող մարդիկ, բայց նրանք, ովքեր թաթախվել են քաղաքական հետապնդումների և ռեժիմի հրահանգները կատարելու պարտականության մեջ, ապագայում աներկբայորեն պատժվելու են դրա համար։

Ես այս ամեն ինչին շարունակում եմ քմծիծաղով նայել և, անկեղծ ասած, վստահ եմ, որ առջևում դեռ նոր «անակնկալներ» են լինելու։ Ես այդ անակնկալներին սպասում եմ, քանի որ գնալով ավելանում է այս ամենի անհատական պատասխանատուների ցուցակը։ Այս ամենի պատվիրատուների մասով ասելիք չկա, ինչ կար՝ ասվել է, բայց, ինչպես ասում են, խորհրդային բռնաճնշումների պատվիրատուն Ստալինն էր, բա այդքան մատնագիր գրողներն ովքե՞ր էին։

Հ.գ. Հացադուլի 9-րդ օրն ինձ որևէ պետական մարմնի ներկայացուցիչ չի այցելել, ՄԻՊ-ը չի այցելել՝ չնայած նրան, որ ես չեմ էլ սպասում իրենց, բայց գոնե ՄԻՊ-ի պարագայում դա պարտականություն էր։

Լավ մնացեք, և ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։

Վճռականությու՛ն, անձնազոհությու՛ն, հաղթանա՛կ։

Հացադուլավոր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

Հացադուլի 9-րդ օր
Ապօրինի կալանքի 65-րդ օր

«Արմավիր» ՔԿՀ, N6 պատժախուց

17.01.2026թ.

դիտվել է 232 անգամ
Լրահոս
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել խուսափել Իրանի օդային տարածքից Բողոքի ակցիա Իրանի դեսպանատան առջև. ոստիկանները թույլ չեն տալիս երթ անցկացնել դեպի Կապույտ մզկիթ Արագածոտնի մարզում բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ կա 8 վիրավոր Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ նրան պատժում են․ Լիդյա Մանթաշյան Ես սպասում եմ նոր անակնկալների. հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի նամակը՝ ՔԿՀ-ից (video) Սիրանուշ Սահակյանը՝ սիրիացի վարձկաններին արտահանձնելու մասին (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, լսիր՝ ինչ ասաց թոշակառուն՝ քեզ փոխանցեմ․ Աշոտ Անդրեասյան (video) Սա Նիկոլի հերթական խայտառակությունն է․ Գեղամ Մանուկյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը ընտրությունների ժամանակ պետք է լինի բանտում. 1 ամսվա հարց է․ Պարույր Հայրիկյան (video) Մենք լուռ չենք, քանի որ այստեղ ենք աջակցելու Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին․ Մարագոս Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան. Սիրանուշ Սահակյան Թրամփը պարզաբանել է, թե ինչու է որոշել չհարվածել Իրանին Իրականում սա կոչվում է պետական մակարդակով ատելության ու թշնամանքի քարոզ․ ադրբեջանագետ «Այս ամենի պատվիրատուների մասով ասելիք չկա»․ Նարեկ Սամսոնյանը առողջական խնդիրներ ունի Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են լոկալ հրադադարի ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար․ հայտարարություն Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվել է Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք․ պաշտպան Պայքար, որի նպատակը խաղաղ ու ուժեղ հայրենիք ունենալն է․ Նարեկ Կարապետյան Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․ Թրամփը՝ Իրանի դեմ չհшրձակվելու մասին Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել նրանց մասնագիտական գործունեության արդյունավետությունը․ Աբրահամյան Հրդեհ՝ Աբովյանում նոր կառուցվող էլիտար շենքում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից Խոշոր հրդեհ՝ Երևանում. Տիչինայի փողոցում գործող վուլկանիզացիայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից Բյուջեն անխնա թալանելով` երկրում պետական ծառայողների էլիտա են ձևավորում․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ չորս վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am