Նիկոլը, դատավորներն ու «թավշյա նախադեպը․ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․

«2025 թվականի դեկտեմբերի վերջին ստորև մեջբերվող միջնորդությունը հասցեագրվել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին:

Կարելի է արձանագրել, որ ՀՀ դատաիրավական պրակտիկայում, ստեղծվում է կարևոր մի նախադեպ՝ գործադիրի կողմից դատաիրավական համակարգի վրա բացահայտ ճնշում գործադրելու, դատավորներին ստորացնելու և ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից հակասահմանադրական գործողությունները կանխելու ուղղությամբ:

ՀԱՂՈՐԴՈՒՄ-ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՒ ԸՆՏՐՈՎԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով գործադիր իշխանության ներկայացուցիչների՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և ներկայիս իշխանությունների հովանավորությունը վայելող ևս երկու անձանց կողմից իմ դեմ ներկայացված հայցադիմումների աննախադեպությունը, ստիպված դիմում եմ Ձեզ՝ քաղաքացիական գործերը վարույթ ընդունելու, դատաքննություն իրականացնելու և վճիռ կայացնելու ընթացքում հետևյալ պարտադիր նախապայմանները շրջանառելու առաջարկությամբ: Այսպես․

1․ Վերոնշյալ պաշտոնյաններն ուղղակի փոխկապակցված են ՀՀ վարչապետի պաշտոնը հակասահմանադրական ճանապարհով զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի հետ, ուստի պարտադիր եմ համարում, որ գործը վարույթ ընդունած դատավորները, դատական նիստեր նշանակելուց առաջ, տողերիս հեղինակին գրավոր տեղեկանք ներկայացնեն առ այն, որ իրենք չեն հանդիսանում «վնգստացող դատավորներ» և որ դատավորների հասցեին Նիկոլ Փաշինյանի կողմից արված նման բնութագրումը նսեմացնում ու ստորացնում է դատավորների պատիվն ու ինքնասիրությունը:

2․ Գործը վարույթ ընդունած դատավորը պարտավոր է խտասկավառակի վրա ներկայացնել առանձին տեսագրություն, որով կհավաստիացնի, որ ինքը չի հանդիսանում Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը կատարող դատավոր և որ վերջինիս կողմից «կա՞ արդյոք Հայաստանում դատավոր, ով չի կատարի իմ հանձնարարությունը» բովանդակությամբ արտահայտությունը հակաօրինական է և դատապարտելի: Հակառակ պարագայում կնշանակի, որ գործ ենք ունենալու կանխորոշված վճռով շինծու դատաքննությունների հետ, որն իրագործվելու է գործադիր իշխանության կողմից դատաիրավական համակարգի վրա կիրառվող ճնշումների արատավոր գործելաոճին ու ընտրովի արդարադատության ոգուն համահունչ:

3․ Դատավորները պարտավոր են որպես վկաներ դատարան հրավիրել «Կառավարությունը` ես եմ» արտահայտության հեղինակ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հայցադիմումներ ներկայացրած Վլադիմիր Վարդանյանին, Արարատ Միրզոյանին ու Ժաննա Անդրեասյանին, քանի որ 2021 թվականին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 16871421 քրեական գործի շրջանակում վերջիններիս կողմից հնարավոր հանցագործությունների մասին իմ ցուցմունքներում ներկայացված փաստերն ուղղակիորեն փոխկապակցված են հենց Նիկոլ Փաշինյանի հետ:

4․ Սույն հաղորդումը վերաբերում է առաջին ատյանի դատավորներ Արտուշ Ավագյանին (ԵԴ2/10296/02/25), Անի Միքայելյանին (ԵԴ2/12487/02/25), Սարգիս Երիցյանին (ԵԴ2/10319/02/25) և Դանիել Մխեյանին (ԵԴ2/4385/02/25):

Հաշվի առնելով, որ հայցադիմումներ ներկայացրած Արարատ Միրզոյանը, Ժաննա Անդրեասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Սուրեն Մանուկյանը որևէ կերպ չեն հակադրվել Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտած, Ադրբեջանի ղեկավարության հետ համատեղ ցեղասպանական գործողություններ կատարելու մեջ ինքնախոստովանանք կատարած Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինիս կողմից արված հակասահմանադրական հայտարարությունները վերոնշյալ դատավորների կողմից չեն արժանացել իրավաքաղաքական գնահատականների, հետևաբար, ցանկացած դատական որոշում ու վճիռ ԱՌ ՈՉԻՆՉ է համարվելու և դիտարկվելու է որպես ՀԱՆՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ գործադիրի կողմից իրականացված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության իրականացման մեջ:

Նշեմ նաև, որ 2006-2019 թթ. հանդիսանալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, իմ գործունեությունն ուղղված է եղել այդ հանցագործության գիտական ուսումնասիրությանը, միջազգային ճանաչմանն ու ծանրագույն հետևանքների հանրահռչակմանը և իմ այդ գործունեությունը համապատասխանել է ՀՀ Սահմանադրությանն ու գործող օրենքներին:

Միաժամանակ հայտնում եմ, որ դատավորներին պատանդի ու կատարածուի դեր վերագրող գործադիր իշխանության կողմից իրագործվող բռնաճնշումներից ու կամայականություններից պաշտպանելու համար, պատրաստ եմ ստանձնել դատավորների իրավունքների պաշտպանի դերը:

Լրացուցիչ հայտնում եմ նաև, որ 2007 թ. և 2021 թ. գողությունների ու հափշտակումների փաստերով հարուցված քրեական գործերը տակավին չեն մտել դատաքննության փուլ և չի հանրայնացվել այդ քրեական գործերի շրջանակում հարցաքննված անձանց ցուցմունքները, այլ կերպ ասած, մինչ օրս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հասցված ոչ մի նյութական ու ֆինանսական վնաս չի փոխհատուցվել»:

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի թիմը ծրագիր ունի. անձամբ Կարապետյանն է մշակել․ «Հրապարակ» Թրամփը փաստացի դադարեցրել է հռետորաբանական պատերազմը Իրանի դեմ՝ հրապարակային կերպով շնորհակալություն հայտնելով այս երկրի իշխանությանը․ իրանագետ «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին #ՀԻՄԱ․ Զատուլինի զգուշացումը․ ՌԴ-ն, եթե հիմա էլ չհասկացավ, հետևանքները ծանր են լինելու․ Հովհաննիսյան (video) Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ Թունավորվել են ոչ թե սննդից, այլ… շմոլ գազից. «Փաստ» «Այ կզա՛ծ, դու նրանց ճուտն ես, տեղդ լա՛վ իմացիր»․ ՊՆ նախկին նախարար (video) Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» ԱՀԱԶԱՆԳ․ Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին անհապաղ վիրահատություն է պետք (video) Փաշինյանը մտադիր է «սրտիկի» ժեստը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս․ «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, ինչ է կատարվում Լարսում Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, նրա հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց (video) «Գողե՛ր, 10 հազար դրամը ասե՞մ՝ թոշակառուն ինչ է անելու,գլխներիդ է տալու»․ Ռուզան Ստեփանյան (video) Չես համոզում, ուրեմն հարվածիր․ «Հրապարակ» «Սա մեր վերջին, բայց ամենավճռական գործն է լինելու, Նիկո՛լ, ուշադիր լսիր զգուշացնում եմ». Հայրիկյան (video) Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում. ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. «Ժողովուրդ» ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը հաղթել է ԵՊՀ ռեկտորին (video) Թորոսյանի օրոք տեղի ունեցած 71 մլրդ ենթադրյալ չարաշահումների փաստերը կցվել են հիմնական քրգործին ՔՊ–ում ընտրական ցուցակի մասով նախնական որոշում կա. «Հրապարակ» Սենսացիոն հայտարարության հետքերով․Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․․․ (video) ԱԺ նախագահի՝ հանցանք կատարելու մեղքն ընդունած հարսին դատարանը ծանուցում է ուղարկել. «Ժողովուրդ» Ինչին չդիմացավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը․ ինքնասպանությունից 6 տարի անց․ «Ժողովուրդ» Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը. «Փաստ» Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am