Միջազգային սկանդալ․ Ուրալում ադրբեջանական համայնքի նախկին առաջնորդին բազմամիլիոն ռուբլիների դատական հայց է ներկայացվել
Եկատերինբուրգից Ֆեհրուզ Շիրինովը բազմամիլիոն ռուբլիների դատական հայց է ներկայացրել Ուրալում ադրբեջանական համայնքի նախկին առաջնորդ Շահին Շիխլինսկու և Սաֆարով եղբայրների դեմ, որոնց նա մեղադրում է իր դեմ մահափորձ կատարելու մեջ, հաղորդում է URA.RU-ն։
«Շիխլինսկին քրեական գործով տուժող է ճանաչվել։ Նա ավելի քան 22 միլիոն ռուբլու պահանջ է ներկայացրել բարոյական վնասի համար»,- ասել է գործակալության աղբյուրը։
Շիխլինսկու հետ միասին կդատվեն Ակիֆը, Այազը, Բաքիրը, Քամալը, Մազահիր Սաֆարովը և Շուջայադդին Ռաջաբովը։ Նրանք մեղադրվում են սպանության փորձի և իրենց հայրենակիցների սպանության մեջ։ Նրանց ձերբակալությունից հետո միջազգային սկանդալ է բարձրացել։
