Ազգային ժողովում պատգամավորների և լրագրողների միջև ձևավորվել է անառողջ, կոնֆլիկտային մթնոլորտ․ հայտարարություն

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ հունվարի 16-ին, «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am լրատվական կայքի խմբագիրներ Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հրահանգով և անվտանգության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ դուրս են բերվել ԱԺ շենքից։ Լրագրողներն այնտեղ էին ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանից ստացված անցագրով ՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը լուսաբանելու համար, ինչի իրավունքը, ըստ պաշտոնական հիմնավորման, նրանք չունեին։

Հիշեցնենք, որ 2025թ․ դեկտեմբերի 25-ին Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը զրկվել էին ԱԺ հավատարմագրումից, ինչի պատճառներն առնվազն վիճահարույց էին, իսկ դրա համար հապճեպ ու ձևական հիմքեր ստեղծելը՝ անընդունելի, այդ թվում նաև՝ օրենքի տեսանկյունից։ Ի դեպ, Քնար Մանուկյանն արդեն երկրորդ անգամ է զրկվում ԱԺ հավատարմագրումից․ նույն սցենարը գործել է 2023թ․ դեկտեմբերի 15-ին, ինչի առիթով լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, իսկ ավելի ուշ առաջին ատյանի դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ԱԺ աշխատակազմի այդ որոշումը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ խորհրդարանում տեղի ունեցող այս գործընթացները հակասում են ՀՀ սահմանադրությամբ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, ինչպես նաև Հայաստանի կողմից ստորագրված մի շարք միջազգային փաստաթղթերով ամրագրված՝ խոսքի ազատության և ԶԼՄ-ների գործունեության երաշխիքներին։

ԱԺ ղեկավարության բոլոր հղումները խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգին՝ չեն կարող համոզիչ լինել, քանի որ այդ փաստաթուղթը բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում՝ հակասություններ օրենսդրության հետ։ Մասնավորապես, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ արգելվում է «որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ»։ Բացի այդ, նույն օրենքը չի արգելում հավատարմագրում չունեցող լրագրողին որևէ պատգամավորից ստանալ անցագիր և լուսաբանել տվյալ պետական մարմնի աշխատանքը։ Մինչդեռ, ԱԺ ղեկավարության գործելաոճը չի համապատասխանում վերոհիշյալ օրենքի ոգուն։

Նախորդ հայտարարություններում մենք բազմիցս նշել ենք և հիմա վերահաստատում ենք, որ Ազգային ժողովում պատգամավորների և լրագրողների միջև ձևավորվել է անառողջ, կոնֆլիկտային մթնոլորտ։ Ինչպես վկայում են փաստերը, լարված հարաբերությունների պատճառով ընդդիմադիր լրատվամիջոցների աշխատակիցները շատ մեծ դժվարությամբ են կարողանում շփվել իշխող ուժի ներկայացուցիչների հետ, իսկ իշխանության հետ ասոցացվող ԶԼՄ-ների լրագրողները՝ ընդդիմադիր գործիչների հետ։ Հասկանալի է, որ սա նաև լրատվական դաշտի խիստ բևեռացման և քաղաքական շահերի սպասարկման հետևանք է։ Սակայն Ազգային ժողովը մինչ օրս որևէ գործնական քայլ չի ձեռնարկել իրավիճակն առողջացնելու համար, թեպետ մենք վաղուց առաջարկել ենք մեր աջակցությունն այդ հարցում։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք Ազգային ժողովի ղեկավարությունից․

չեղարկել Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին հավատարմագրումից զրկելու վիճահարույց որոշումը և թույլ տալ նրանց շարունակել մասնագիտական գործունեությունը խորհրդարանում,
դրսևորել առավել հանդուրժողականություն և քաղաքական շրջահայացություն, վերանայել լրագրողների հետ հարաբերությունները և բարեփոխել խորհրդարանում նրանց հավատարմագրման և գործունեության կարգը՝ այն համապատասխանեցնելով ՀՀ օրենսդրությանը ու միջազգային նորմերին,
նախաձեռնել քննարկումներ՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների և պատգամավորների փոխհարաբերությունները կարգավորող կանոնագիր ստեղծելու և դրա պահանջների կատարմանը հետևող մարմին ձևավորելու նպատակով։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ»։

դիտվել է 503 անգամ
Լրահոս
Անմեղության կանխավարկածը տապալվում է․ Արամ Վարդևանյանը նկատողություն արեց (video) #ՈՒՂԻՂ․ Ծանր հարց է դրված Ռուսաստանի վրա․․․ ինչ կանի առաջիկայում Փաշինյանը․ քննարկում (video) ՍԿԱՆԴԱԼ կլինի․ Ինչու՞ ռուսները «գրողի ծոցն» ուղարկեցին Գուրգեն Արսենյանին (video) Արա՛, դե հիմա դու լսիր՝ քեզ ով է «կզացնելու»․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Ինչու՞ են ռուսները «գրողի ծոցը» ուղարկել Գուրգեն Արսենյանին և Փաշինյանից պահանջել փոխել նրան դեսպանի պաշտոնում Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին Հայաստանը ցինիկաբար շահագործում է ԵԱՏՄ-ի հնարավորությունները․ Վոլոդին Ինչ զարգացումներ են սպասվում Սեդրակ Քոչարյանի գործի շուրջ․․․ (video) Ուկրաինայի հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի մեկ այլ պահեստում Փաշինյանը երեկ ԱԺ-ում չկարողացավ թաքցնել իր թուլությունը․․․ դիմում էր՝ իրեն օգնեն․ Աբրահամյան (video) Պատերազմի շարունակական սպառնալիքը փաստում է՝ խաղաղություն չկա․ Տաթևիկ Հայրապետյան Հայկական ավիաընկերությունը դատի է տվել ամերիկյան խոշոր լիզինգատուին․ «Հետք» Սեդրակ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է «Կարգալույծ անելը» քրեաիրավական իմաստով հակաիրավական արարք չէ․ Արթուր Ղամբարյան Պապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է Փաշինյանի բառերը լսու՞մ էիք․․․ ինչու՞ «կզացնել» բառից հետո չընդհատեցիք․ լրագրողը՝ Ռուբինյանին (video) Փաշինյանը «ահաբեկչական» ծրագիր է ներկայացրել․․․ ԱԺ-ում իրեն կորցրել էր մի պատճառով․ Իշխանյան (video) Ռուսաստանի տարբեր շրջաններում մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք Սև ծովից մոտենում է ցիկլոն․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video) Անկասկած քաղաքական հետապնդման, քաղաքական հաշվեհшրդարի հետ գործ ունենք․ Տիգրան Աբրահամյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված գործի մասին Ասեմ՝ ինչ պրոբլեմ ունի Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հետ և ինչու է իրեն կորցրել․ Մեսրոպ Մանուկյան (video) Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Ինչպես Արեգա Հովսեփյանը «խանգարմունքի» հասցրեց ՔՊ-ականներին․ «Նզովյալ եք սերնդեսերունդ» (video) Այս իշխանությունները երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը, և այս ճանապարհին փորձելու են բոլոր խոչընդոտներին մեկուսացնել․ Իշխան Սաղաթելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am