Ինչպես տեղյակ եք ստեղծել ենք բարեգործական հիմնադրամ և կոչով դիմել ենք մեր հայրենակիցներին իրենց աջակցությունները ցուցաբերեն՝ դժվար իրավիճում հայտնված մեր հայրենակիցներին օգնելու համար։ Արձագանքներ անմիջաես եղան։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Ազգային բարերար Սամվել Կարապետյանն արձագանքելով իմ կոչին օգնություն է ցուցաբերել բենզինի պահեստի պայթյունից զոհվածների 238 ընտանիքներին և ադրբեջանայան ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական մեր 22 հայրենակիցների ընտանիքներին, ընդհանուր թվով 260 անդամների։ Կարապետյանները 50 հազար դրամ աջակցություն են ցուցաբերել յուրաքանչյուրին։
Արցախի ազատամարտիկների միությունը 5 մլն դրամ է հատկացրել, Գագիկ Ծառուկյանը 3 մլն դրամ է հատկացրել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը 2 մլն դրամ է փոխանցել Արցախցիների աջակցության հիմնադրամին, նա ցանկություն է հայտնել շարունակաբար աջակցություն ցուցաբերել այս նպատակով, երգչուհի Սիրուշոն ևս 1 մլն դրամ է փոխանցել հիմնադրամին։
Նժդեհ Իսկանդարյանի խոսքով՝ բարեգործական հիմնադրամը ստեղծվել է կարիքից, քանի որ ՀՀ Կառավարությունը բավարար աջակցություն չի ցուցաբերում սոցիալական և հոգեբանական ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին»,- ասաց նա։
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը