Չարենցավանում վիճաբանության հետևանքով 7 մասնակիցներից մեկը «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 13-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքի հրապարակում վիճաբանություն է տեղի ունենում։
Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյանի հրապարակում՝ «Սաֆարի հոլլ» հանդիսությունների սրահի մոտ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի բնակիչներ՝ 52-ամյա Գևորգ Ղ․-ի, 30-ամյա Նորայր Ղ․-ի, 18-ամյա Լենդրուշ Ղ․-ի, 20-ամյա Վանիկ Մ․-ի, 46-ամյա Սոս Ղ․-ի և Կոտայքի մարզի բնակիչներ՝ 53-ամյա Վահրամ Խ․-ի, 27-ամյա Տարոն Խ․-ի և 29-ամյա Տիգրան Խ․-ի միջև, որի ժամանակ Վահրամ Խ․-ն ծեծի է ենթարկել Նորայր Ղ․-ին, ով հունվարի 14-ին ժամը 01։10-ի սահմաններում «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ դիմել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիճաբանության մասնակիցները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։
