Հոգևորականները հաստատում են, ՊՆ-ն՝ հերքում, ԶՈՒ հոգևոր առաջնորդը՝ լռում. գնդերեցներին սպառնալու հետքերով

Օրեր առաջ Հայր Հովհաննես Թորգոմյանն ահազանգել էր՝ ՀՀ Զինված ուժերում ծառայող գնդերեց եղբայրներին տարբեր ձևերով և մեթոդներով փորձում են ներքաշել ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ:
Օրինակ, Սյունիքում կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանն է գնդերեցներին ստիպել, որ միանան եկեղեցու դեմ արշավին։
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը։ Հոգևորականին այս մասին ոչ թե գնդերեցներն են ասել, այլ՝ այլ տեղից է տեղեկությունն իմացել։
Երբ հայտնի է դարձել, որ տարածվել է տեղեկությունը, գնդերեցներին կրկին հավաքել են ու ստիպել ասել, թե ումից է տեղեկությունը դուրս եկել։
«Փորձել են ճնշումներ գործադրել։ Կորպուսի հրամանատարը, բնականաբար, չէր կանչի գնդերեցներին, եթե վերևներից հրաման չլիներ, իսկ սա նշանակում է, որ պայքարում են եկեղեցու դեմ»,- ասաց Տեր Հայրը։
Տեր Ահարոնը նշում է, որ այս արշավը հայի ինքնության դեմ է։
«Այս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-հեղ.) եկած օրվանից պայքարում է հայի դեմ, հիշենք՝ այլասերված Մել Դալուզյանի համար վճարեց 20 միլիոն դրամ, որ ֆիլմ նկարեն, դրանից հետ եղավ պատերազմը ու նրան զոհերը պետք էին, որ հանձներ Արցախը, հիմա այս կարգի մարդն ուզում է եկեղեցի բարեփոխել, ծիծաղելի չէ՞։ Հայտնի խոսքն այստեղ տեղին է՝ «Լրբերը սրբեր են դառել, սերը սրբել են, տարել»»,- նշեց Տեր Ահարոնը։
Տեր Հայրը տեղյակ է, որ Սյունիքում գնդերեցներից մեկը համաձայնել է միանալ տիրադավների արշավին, այս պահին, սակայն, չի ցանկանա նրա անունը հնչեցնել, իսկ մեծամասնությունը հրաժարվել են դեմ դուրս գալ եկեղեցուն։
«Մատնիչներ բոլոր տեղերում կան, առավել ևս՝ եկեղեցում։ Վարդան Այգեկցին ասում է՝ քահանայություն կա՝ Աստծուց է, քահանայություն կա՝ սատանայից է։ Աստվածն իր բանակն ունի եկեղեցում, սատանան՝ իր»,- հավելեց Տեր Ահարոնը։
ՀՀ պաշտպանության նախարարությունից Aysor.am-ի հետ զրույցում հերքեցին, թե սպառնում են գնդերեցներին։
«Գնդերեցների, ընդհանուր առմամբ, Զինված ուժերի հոգևոր առաջնորդության առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանք տարատեսակ թեմաների շուրջ զորամասերի հրամանատարության հետ ծառայողական և նաև ոչ ծառայողական թեմաների շուրջ բազմաթիվ քննարկումներ կարող են ունենալ, չէ՞ որ առկա են նաև միջանձնային հարաբերություններ: Ինչ վերաբերում է գնդերեցներին այս կամ այն հարցի առնչությամբ սպառնալուն, ապա նման տեղեկատվություն Պաշտպանության նախարարությունը չի ստացել, և հերքում ենք այդ տեղեկատվությունը», - Aysor.am-ին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Aysor.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանից, Հայր Սուրբը, սակայն, հրաժարվել է մեկնաբանություն տալ։
Հիշեցնենք՝ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն Aysor.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ գնդերեցներին սպառնացել են, թե կզրկվեն աշխատավարձից, կհանեն ծառայությունից և այլն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ևս հաստատել են՝ նման մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացվել են Մայր Աթոռում։
«Երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի։ Կարծում ենք՝ բանակը պետք է զերծ մնար նման բռնաճնշումներից»,- Aysor.am-ին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
1 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ռադարը չի կարողացել հետ մղել իրանական դրոնի գրոհը ԱԺ-ն արգելել է Հայ Առաքելական եկեղեցուն Հայաստան–Իրան անցակետում բեռնատարների կիլոմետրանոց հերթեր են. անցակետը ժամը 3–ից չի աշխատում Նոր կանոններ Ռուսաստանում միգրանտների համար ԱՄՆ-ն փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրանի նոր Գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը մոտենում է ավարտին, թեկնածուներն արդեն հայտնի են․ Tasnim Եթե Հայաստանում կա մի ղեկավար, որի օրոք պատերազմ չի եղել, դա երկրորդ նախագահն է և ՀՅԴ–ն. Քրիստինե Վարդանյան «Երևան» երիտասարդական նվագախմբի անդամները Լիբանանից հատուկ չվերթով վերադարձել են Հայաստան Ի՞նչ ռիսկերի կարող է բախվել Հայաստանի էներգետիկ համակարգը՝ Իրանի շուրջ տեղի ունեցողի ֆոնին. փորձագետ Լիբանանի բնակչությունը կտարհանի Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Հայկ Կոնջորյանի, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը. «Հետք» Կրկին հարված է հասցվել Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Լեզվակռիվ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի և դատավորի միջև․ իրավիճակը լարվեց (video) «Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկներն ԱՄՆ ռազմակայանների դեմ իրականացրել են 27 գործողություն Այ սա է Թրամփի աջակցությունը ՝ 180 աշակերտների մահը. իրանցի դիվանագետը ակցիայի մասնակիցներին (video) Խամենեի վերացումը կատաստրոֆիկ թարս ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի ու Իսրայելի վրա. լիազոր դեսպան (video) Զախարովան շնորհակալություն է հայտնում Հայաստանին Սիրիան փակել է Լիբանանի հետ սահմանային անցակետը #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, դու ստիպված ես լինելու պահանջել 800 հազար հայերի վերադարձը Բաքու, Սումգայիթ» (video) Թրամփը դավաճանեց դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին․ Արաղչի Շրի Լանկայի ափերի մոտ սուզանավը հարձակվել է Իրանի նավի վրա․ 101 մարդ անհետ կորել է, 78-ը՝ վիրավորվել Ընտրվել է ՔՊ-ական Վանիկ Օհանյանը Իսպանիայի վարչապետն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին Արտաշատի քաղաքապետը Փաշինյանին ասեց՝ «մեր Արամի շենքն ա» ու հարված ստացավ, վարույթ կա՞ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am