Մինչև ընտրության օրը կարելի է քննարկել հաջորդ իշխանության միայն առաքելությունը, և ոչ երբեք՝ կազմը

Ընտրություններում հաջողության հասնելու համար

Ընտրություններին ընդառաջ արտաքին կոպիտ, անթույլատրելի ազդեցությունը նվազեցնելու և երկիրը սահուն փոփոխությունների տանելու համար անհրաժեշտ է պատկերացումների, քայլերի, պայմանների և շեշտադրումների մի ամբողջություն.

1.Ժողովուրդը քվեարկության մատերիալ չէ։ Ժողովրդին պետք է ընտրություն առաջարկել։Կա խնդիր. հավաքական ընտրողն այս պահին չի ընկալում, թե ինչերի միջև է իրեն ընտրությունսպասվում։

2.Հաջողությունը մեծապես կախված է ոչ այնքան նրանից, թե ովքեր կառաջադրվեն, այլ՝ թե ովքեր ԿԸՆՏՐԵՆ։ Նախքան քվեարկության օրը պետք է ձևավորել մոտիվացված հասարակություն։

3.Առաջիկա ԱԺ ընտրությունները բացառապես ներհայաստանյան ընտրություններ են։ Սա լինելու է ընտրություն՝ Հայաստանի ներքին կյանքի մասին. ապրել այսօրվա այլանդակ իրականության մե՞ջ, թե՞ ընտրել նորմալ, մարդավայել բարքեր։ Սա պետք է հասկանալ ու բացատրել։

4.Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի։ Ներհայաստանյան համերաշխություն, ներհայկական համերաշխություն Սա հենց այն է, ինչի դեմ ամբողջ թափով պայքարում են գործող իշխանությունները։ Նրանք լավ գիտեն, որ միայն պառակտված հանրության պարագայում իրենք կարող են հաջողել։

5.Նոր էլիտան «հակապարտություն» էլիտան է, այն պետք է այդպես դիրքավորվի և ձևավորի ՉՊԱՐՏՈՒԹՅԱՆ մթնոլորտ՝ հետպատերազմյան վերականգնման առաքելությամբ։

6.Մինչև ընտրության օրը կարելի է քննարկել հաջորդ իշխանության միայն առաքելությունը, և ոչ երբեք՝ կազմը։ Հակառակ պարագայում լինելու է սովորական, ծանոթ գզվռտոցը և հանրային հիասթափությունների շքերթ, որից որևէ դրական արդյունք ծնվել չի կարող։

7.Հակաիշխանական համակարգերում պետք է վերջապես վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանե սխալ հաշվարկներ։

8.Հաշվի առնել բոլոր սոցիալական խավերին՝ իրենց խնդիրներով։ Հայաստանում կան ոչ ստանդարտ «սոցիալական խավեր» որոնց հետ աշխատանքը պահանջում է ճիշտ, գրագետ բանաձևեր։

9.Հաշվի առնել բոլոր սերունդների առանձնահատկությունները։

10.Չանել կոպիտ բովանդակային սխալներ։ Գրագետ բանաձևերի դեպքում և´ ներսում կլինի ընկալում, և´ տարածաշրջանում։

11.Եկեղեցու պաշտպանությունը միայն եկեղեցու խնդիրը չէ։ Եկեղեցու վրա գործադիր իշխանության հարձակման պայմաններում աշխարհիկ կառույցները և լայն հասարակությունը պետք է ավելի ակտիվ ու հստակ ներգրավվեն եկեղեցու պաշտպանության գործին։

12.Չկարծել, թե հնարավոր է սեպարատ պայմանավորվել իշխանության հետ։ Որևէ պայմանավորվածություն չի պահվելու, և հաշվարկները պետք չէ դրա վրա կառուցել։

13.Հայաստանի ապագան որոշվում է Հայաստանում։ Ոչ մի այլ երկրի մայրաքաղաքում մեր փոխարեն ընտրություն չեն անելու։

14.Սա ընտրություն չէ՝ խաղաղության և պատերազմի միջև։ Սա ընտրություն է՝ այսօրվա «չպատերազմ» վիճակի հետագա ճիշտ մենեջմենթի, կառավարման մասին։

15.Առաջիկա ընտրությունը Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին է։

16.Մինչև 2018-ի մասին անկեղծ խոսելը, սխալները ընդունելը մեծացնում է 2018-ից հետո բացված այլանդակ էջը փակելու հնարավորությունը։

17.Կազմել ճիշտ թիմեր, միավորումներ, դաշինքներ։ «Ցուցակ կազմողները» պարտավոր են վեր կանգնել կլանային կամ շքախմբային տրամաբանությունից։ Հանրային սկզբունքային պայքարող շերտը պարտավոր է մի կողմ չքաշվել ընտրական պրոցեսից։ Պետք է ընտրել առավել հոգեհարազատ միավորները և մտնել ընտրական պրոցեսի մեջ։

18.Կտրականապես խուսափել արհեստական նախըտրական լուծումներից, որոնք առաջին հայացքից շահեկան են թվում, սակայն խորքային առումով սխալ են (նման գայթակղություն ծագում է մեկի տապալած գործը մյուսի հաջողությամբ քողարկելու մոտիվացիայից)։

19.Ապագա իշխանության առաջնահերթ անելիքների մասին պետք է լինի առավելագույն հստակություն։ Այդ քայլերը պետք է հասկանալի լինեն ընտրողին։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար «Ժողովուրդ». Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Հրապարակ»․ Կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը «Իրավունք». Իշխանության ներսում ևս մտահոգների պակաս չկա. «Բա մեր վերջն ի՞նչ է լինելու» «Հրապարակ»․ Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում «Հրապարակ»․ Ո՞վ է ուղեկցելու Փաշինյանին. իշխանությունների փնթի ձեռագիրը ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից. «Հրապարակ» Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ. «Ժողովուրդ» Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Կապանն ու Սևանը՝ իշխանության գլխավոր փորձությունը․ որտեղ է սպասվում ամենաթեժ ՏԻՄ ընտրապայքարը Վահրամ Խաչատրյանի արձակուրդը կրճատեցին ընտրություններից առաջ․ ի՞նչ է կատարվում մարզպետի շուրջ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Որ հասցեներում գազ չի լինի Էրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար» «Հայ ասպետը» հաղթել է նաև վերաքննիչ դատարանում․ դատարանը մերժել է ԿԳՄՍ նախարարի բողոքը Կասեցրել են պատերազմի` ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը «Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան «Երբ պատրաստ ես հարևանիդ զիջել սեփական տան բանալիները, հետևանքն այսպիսինն է լինում»․ Սենոր Հասրաթյան «Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը»․ Ընդդիմադիր համախմբում Ալիևյան սահմանադրությունում «Հայ ժողովուրդ» եզրույթը «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետությունից․ Տիգրան Աբրահամյան Վանաձորում վրաերթի են ենթարկել 8–ամյա երեխայի. նրան սանավիացիայով տեղափոխել են Երևան Եվրոպա ռուսական վառելիքի արտահանումը սահմանափակելու փորձերը լուրջ հետևանքներ ունեն նախևառաջ եվրոպացիների համար․ Պուտին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրшվորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am