ՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. նախագահի ստացած վճարի չափը գաղտնի են պահում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա համար ստացել են պարգևավճարներ, որոնց չափը կազմել է 953,390,305 ՀՀ դրամ (օրենքով սահմանված պահումները ներառյալ): Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՊԵԿ գլխավոր քարտուղակ Էդգար Գևորգյանը:

Թե որքա՞ն է կազմել ՊԵԿ նախագահի և տեղակալների ստացած պարգևավճարների չափը, ՊԵԿ-ից հայտնել են, որ այդ տվյալները անձնավորված են և չեն կարող տրամադրվել:

«Միաժամանակ, հաշվի առնելով, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34- րդ հոդվածով սահմանված գույքի, եկամուտների, շահերի և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձիք նույն օրենքի համաձայն ներկայացնում են հայտարարագրեր, հետևաբար' վերջիններիս կողմից հայտարարագրած եկամուտները տեսանելի և հասանելի կլինեն հանրությանը»,-տեղեկացրել են ՊԵԿ-ից:

Փաստարոեն, նույնիսկ ՊԵԿ գլխավոր քարտուղարն է նկատել, որ բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող ՊԵԿ նախագահը և տեղեկալները հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձինք են, հետևաբար օրինաչափ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների ստացած եկամուտները հրապարակվեն ոչ միայն հայտարարգրերի ռեեստրում, այլևս ԶԼՄ-ների կողմից, իսկ այդ տեղեկատվությունը ժամանակավորապես թաքցնելը, մեղմ ասած անտրամաբանական է:

Բացի այդ նկատենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում «անձնավորված տվյալ» հասկացություն գոյություն չունի: ՏԱ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկատվության տրամադրումը ենթակա է մերժման, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք կամ խախտում է մարդու անձնական կյանքի գաղտնիությունը:

Իսկ ՊԵԿ պաշտոնյայի վկայակոչած՝ տեղեկատվության «անձնավորված» լինելը չի կարող հանդիսանալ տեղեկատվության չտրամադրման հիմք, ինչի վերաբերյալ անգամ նախադեպային որոշումներ կան:

Մասնավորապես՝ ՀՀ վարչական դատարանը 2022-ի հունիսի 9-ին բավարարել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) հայցը՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, որը մերժել էր տրամադրել ամբողջական տեղեկատվություն՝ նշելով միայն անձնական տվյալների գաղտնիության հիմքը: Դատարաը նախադեպային որոշում էր կայացրել՝ արձանագրելով, որ զուտ անձնական տվյալ լինելը չի կարող հանդիսանալ տեղեկատվության չտրամադրման հիմք:

ՊԵԿ-ում հավանաբար մտադիր են մի քանի ամիս ևս թաքցնել ՊԵԿ ղեկավարության ստացած պարգևատրումների չափը, հույս ունենալով, որ հանրությունը որոշ ժամանակ անց անտարբեր կլինի աստղաբաշխական պարգևավճարների մասին լսելով:

 

դիտվել է 292 անգամ
Լրահոս
Դուք՝ ուր, սահման վերահսկելը` ուր Թրամփի ամենամտերիմ սենատորը սպառնացել է Թուրքիային և Սիրիային ՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. նախագահի ստացած վճարի չափը գաղտնի են պահում Զելենսկին ձգձգում է խաղաղության համաձայնագիրը․ Թրամփ Իլինոյսում երեխաներ տեղափոխող դպրոցական ավտոբուսը սարսափելի վթարի է ենթարկվել. վարորդը մահացել է, 11 մարդ՝ վիրավորվել Որքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում Քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր, որ մի շարք լցակայաններում թերլիցքավորման դեպքեր են լինում Ի՞նչ ազդեցություն կունենան Իրանում տեղի ունեցող զարգացումները Թուրքիայի վրա Խոստումները չեն իրականացվել, չեն գերակատարվել, պարգևավճարի մասին խոսելն անընդունելի է․ Առաքելյան Ռուսաստանը ձգտում է երկարատև խաղաղության. Վլադիմիր Պուտին Սուրբ Գեղարդն ու իր առաքելությունը Արտառոց դեպք՝ Վանաձորի բանտում․ փաստաբանի մոտ հայտնաբերվել են կասկածելի թմրամիջոցներ Ադրբեջանական գերությունից ավելի քան 5 տարի անց վերադարձած Վիգենի հանդիպումը կնոջ հետ ՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած վճարի չափը գաղտնի են պահում 8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով.․. Աշոտ Մարկոսյան Թուրքական հարվածային ԱԹՍ-ները` Սիրիայի հարավում Ստի, զրպարտության և սուտ մատնության խավարի փարատում Դավիթ Բեկ փողոցում «Foton» բեռնատարը բшխվել է կայանված «Ford Transit»-ին, «Hongqi»-ին և «Nissan Tiida»-ին, վերջինն էլ «Infiniti»-ին Փաշինյանը միլիարդավոր դրամների պարգևավճար է բաժանել․ մեր օրոք վարչապետը 1 դրամ աշխատավարձ կստանա․ Նարեկ Կարապետյան Նարեկ Սամսոնյանն արդեն 7 օր է` հացադnւլի մեջ է, և նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարանում է․ Տիգրան Աբրահամյան Վարդենյաց լեռնանցքը փակ է Սա՞ նկատի ունեք՝ ինքնիշխան Հայաստան ասելով․ Վահե Հովհաննիսյանը՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունների մասին Հայկական տարածքներն օկուպացնող, Ցեղասպանությունը հերքող երկրի ղեկավարությունը աջակցում է Հայաստանի կոնկրետ քաղաքական ուժի․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am