Փաշինյանը միլիարդավոր դրամների պարգևավճար է բաժանել, մեր օրոք վարչապետը 1 դրամ աշխատավարձ կստանա։ Այս մասին ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Այսօր մենք իմացանք, թե ինչու է մեր երկրի վարչապետը պարգևավճարներ վճարում իրեն, իր մերձավոր շրջապատի նախարարներին ու պատգամավորներին՝ միլիարդավոր դրամների չափով՝ գաղտնի որոշմամբ։ Քանի որ, ըստ նրա, եթե այդ պարգևավճարները չվճարվեին, ապա հետագայում, երբ մեր երկրում շատ ներդրումներ կգան, այդ մարդիկ կզբաղվեին կոռուպցիայով։ Եվ դրա համար նա իրեն և իր շրջապատի նախարարներին ու պատգամավորներին պարգևավճարներ է բաժանում։
Այն ժամանակ, երբ Հայաստանում ունենք մարզեր, որտեղ գրեթե յուրաքանչյուր երկրորդը աղքատության շեմին է՝ ապրում են ամսական 50-60 հազար դրամով, որտեղ Հայաստանի յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին ունի հագուստի խնդիր։ Իսկ մեր ղեկավարությունը՝ այն ղեկավարությունը, որը խոսք էր տալիս, որ պետք է համեստ ապրի, միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում։ Սա մոտեցում է սպառողի, ոչ թե կառուցողի։ Կառուցող կառավարությունը չի նայելու այսպիսի բաներին, մեր հաղթանակի ժամանակ երկրի նոր վարչապետը ոչ միայն պարգևավճար չի ստանալու, այլ ընդամենը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու»,-ասել է նա։
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը