«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի իշխող ռեժիմի կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվող Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և Խաչիկ Գալստյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ցավոք, փակ է այցելությունը ՀՀԿ Էջմիածնի շրջանային կազմակերպության ղեկավար Մովսես Քարտաշյանի մասով:
4-ի դեպքում էլ իշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, սակայն իրավիճակի լրջության տեսանկյունից Նարեկ Սամսոնյանի թեման առանձնանում է նրանով, որ վերջինս արդեն 7 օր է` հացադուլի մեջ է և նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարանում է:
Ստեղծված իրավիճակում կարծում եմ, որ հասարակական-քաղաքական շրջանակների առաջնային դերը ոչ այնքան Նարեկին հացադուլից դուրս գալու կոչ անելն է, որքան ջանքեր գործադրելը, որպեսզի վերջինիս արդարացի պահանջները կատարվեն, ինչն էլ ավտոմատ նրան դուրս կբերի հացադուլի ռեժիմից:
Ասածս հեշտ գործ չէ, սակայն Նարեկի հետ շփումներից հետո ճանապարհն այդպես եմ տեսնում:
Նարեկին` ուժ և ամուր նյարդեր, իսկ ընտանիքին` համբերություն` այս ծանր փորձությունը հնարավորինս շուտ հաղթահարելու համար:
Ազատությո՛ւն Նարեկին, Վազգենին, Խաչիկին, Մովսեսին և բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա։
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը