Շարժական և անշարժ գույքի գործարքներ, մեքենաների գնում, բնակելի շենք Ծաղկաձորում․ նոր բացահայտումներ Արսեն Թորոսյանի եկամուտների և ունեցվածքի մասին

«Ողիղ խոսենք» նախագծի նոր բացահայտումները Արսեն Թորոսյանի եկամուտների և ունեցվածքի մասին

Արսեն Թորոսյանի՝ 2021–2024 թվականների գույքի և եկամուտների հայտարարագրերի ուսումնասիրությունը բացահայտում է մի շարք համակարգային ռիսկեր, որոնք վերաբերում են շահերի հնարավոր բախմանը, ֆինանսական միջոցների կուտակման աղբյուրների թափանցիկությանը և պետական համակարգի հետ փոխկապակցված գործարքներին։

Թորոսյանը 2018–2021 թվականներին զբաղեցրել է Առողջապահության նախարարի պաշտոնը, 2021 թվականին եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, իսկ 2021–2025 թվականներին՝ Ազգային ժողովի պատգամավոր։ Հենց պատգամավորական գործունեության առաջին տարիներին նրա բանկային հաշիվներում արձանագրվել են խոշոր գումարներ, որոնց ծագումը ամբողջությամբ չի բացատրվում ներկայացված հայտարարագրերում։ Մասնավորապես, 2021 թվականին նրա հաշվին առկա է եղել շուրջ 31 հազար եվրո, ավելի քան 20 հազար ԱՄՆ դոլար և 12 միլիոն դրամ։ 2022 թվականին եվրոյով ավանդները հասել են ավելի քան 56 հազար եվրոյի, իսկ դրամական միջոցները՝ ավելի քան 3 միլիոն դրամի։ Հետագա տարիներին այդ գումարները կտրուկ նվազում են, ինչը ևս հարցեր է առաջացնում ֆինանսական հոսքերի շարժի տրամաբանության վերաբերյալ։

Բացի բանկային միջոցներից՝ հայտարարագրերում նշվում են նաև զգալի չափի կանխիկ գումարներ։ Եթե 2021 թվականի համար կանխիկ միջոցների վերաբերյալ տվյալներ բացակայում են, ապա արդեն 2022 թվականին արձանագրվում է 12 միլիոն դրամ կանխիկ գումար, որը հաջորդ տարի նվազում է մինչև 1 միլիոն, իսկ 2024 թվականին կրկին աճում՝ հասնելով 3 միլիոն դրամի։

2023 թվականից ի վեր Թորոսյանը հայտարարագրում է նաև բաժնետոմսերի և պարտատոմսերի խոշոր պորտֆել։ Եթե նախորդ տարիներին այդպիսի ակտիվներ չեն նշվում, ապա 2023 թվականին դրանց արժեքը կազմում է ավելի քան 1 միլիոն դրամ և շուրջ 49 500 եվրո, իսկ 2024 թվականին՝ արդեն 50 500 եվրո։ Ակտիվների այս կտրուկ ավելացումը կրկին հարց է առաջացնում դրանց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։

Եկամուտների կառուցվածքը ևս միանշանակ չէ։ 2021–2024 թվականներին Թորոսյանը ստացել է եկամուտներ, որոնք ներառում են ոչ միայն պետական աշխատավարձեր, այլև արտասահմանյան բանկերից փոխանցումներ, նվիրատվություններ և գույքային գործարքներ։ 2021 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 39,7 միլիոն դրամ, որից մի մասը՝ Ավստրիական բանկից ստացված եվրոյով փոխանցում և 9,5 միլիոն դրամ նվիրատվություն հոր՝ Գևորգ Թորոսյանի կողմից։ 2022 թվականին զգալի գումար՝ 20 միլիոն դրամ, արձանագրվում է որպես եկամուտ՝ ազգական Արթուր Թորոսյանին գույք վաճառելու արդյունքում։ 2023 թվականին եկամուտների մեջ ներառված են բանկային վարկ, արտասահմանյան փոխանցում և հերթական գույքի վաճառք, իսկ 2024 թվականին՝ «այլ եկամուտներ» ձևակերպմամբ նշված բանկային փոխանցում և եկամտային հարկի վերադարձ։

Կուտակված միջոցներին զուգահեռ Թորոսյանը ակտիվորեն ներգրավված է եղել շարժական և անշարժ գույքի գործարքներում։ 2021 թվականին նա ձեռք է բերել BMW ավտոմեքենա 17,75 միլիոն դրամով և հինգ ամիս անց վաճառել այն ավելի ցածր գնով։ Նույն շրջանում նա գնել է մի քանի հողատարածք Կոտայքի և Արագածոտնի մարզերում՝ մոտ 20 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։ 2022 թվականին այդ հողատարածքներից երկուսը վաճառվել են ազգական Արթուր Թորոսյանին՝ 20 միլիոն դրամով, իսկ 2023 թվականին Արագածոտնում ևս երկու հողատարածք վաճառվել է 7,8 միլիոն դրամով։ 2024 թվականին Թորոսյանը Ծաղկաձորում ձեռք է բերել բնակելի շենք 75 միլիոն դրամով, ընդ որում գործարքի հակառակ կողմը նույն անձն է՝ Արսեն Թորոսյանը, ինչը պահանջում է լրացուցիչ պարզաբանումներ։

Առանձին ուշադրության է արժանի նաև 2023–2024 թվականներին «Ծաղկաձոր Պարկ» ՍՊԸ-ին տրամադրված 17,5 միլիոն դրամի անտոկոս վարկերը։ Այս գործարքները կարող են վկայել առևտրային կազմակերպություններում թաքնված ներդրումների հնարավոր փորձերի մասին և պահանջում են խորքային ուսումնասիրություն։

Լուրջ շահերի բախման ռիսկ է առաջացնում նաև Թորոսյանի կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի գործունեությունը։ Նա Սերգեյ Բերեզինի անվան բժշկական ինստիտուտի տնօրենն է և ընկերության 10 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը։ Այս մասնավոր բժշկական հաստատությունը 2022–2024 թվականներին Առողջապահության նախարարության հետ կնքել է մի շարք խոշոր պայմանագրեր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 586 միլիոն դրամի չափով։ Պայմանագրերի ծավալները տարեցտարի աճել են՝ 2022 թվականին կազմելով շուրջ 160 միլիոն, 2023 թվականին՝ ավելի քան 167 միլիոն, իսկ 2024 թվականին՝ արդեն 258 միլիոն դրամ։

դիտվել է 2080 անգամ
Լրահոս
ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում չորս նավթատարի պայթյունի մասին Թրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետ Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Ձևական բուհ՝ առանց ուսանողների. «Հրապարակ» Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ» Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ «Ժողովուրդ» Կապանի գլխավոր «դիրիժորը»՝ ՔՊ ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյանը, Նարեկ Բաբայան է «քարոզում» Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Ինչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատեր Թրամփը հայտարարել է Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին Իրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ Ոսկանյան Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել Փարիզում գիտաժողով է անցկացվել՝ նվիրված ֆրանսիական «Pro Armenia» հանդեսին և հայասիրական շարժմանը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով Իրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվել «Ոսկե գնդակը» կյանքիս լավագույն պահերից մեկն էր, սակայն թիմակիցների հետ գավաթ բարձրացնելը բոլորովին այլ զգացողություն է․ Քեյն Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդը Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը զգուշացրել է ԱՄՆ գործողությունների հետևանքով միջուկային զենքի դերի մեծացման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am