Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ
Արևմուտքը չի ցանկանում խաղաղություն կամ հակամարտության ավարտ Ուկրաինայում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Այն փաստը, որ Արևմուտքը չի ցանկանում հակամարտության ավարտը, չի ցանկանում որևէ խաղաղություն, ինչպես երբեք էլ չի ցանկացել, վկայում է Լեհաստանի Ժեշուվ քաղաքում գտնվող օդանավակայանի անխափան գործունեությունը, որի միջով 2022 թվականից ի վեր անցնում է Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար նախատեսված ռազմական բեռների կայուն հոսք», -ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
