Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով դատախազները ներկայացրել են կասկածելի բովանդակությամբ միջնորդություն
Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գործով նիստն սկսվել է ուշացումով։
Պարզվել է, որ նշանակված ժամին բացակայել են մեղադրյալների մի մասը, փաստաբանները և դատախազները։
Ներկայանալով ուշացումով՝ դատախազները ներկայացրել են կասկածելի բովանդակությամբ մի միջնորդություն, որի էությունը հանգում էր նրան, որ դահլիճում հնչում են քաղաքական հայտարարություններ, որոնք պետք է կանխվեն և դա խանգարում է գործընթացին ու «քաոս» է ստեղծում։
