Պարգևավճարների աստղաբաշխական թիվը ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց. Իրավապաշտպան
Ադրբեջանից վերադարձված գերիների ընտանիքները նախապես չէին տեղեկացվել նրանց վերադարձի մասին։ Գերիների հարազատները հիմնականում տեղեկացել էին մամուլից և ոչ պաշտոնական աղբյուրներից։ Սա խոսում է իշխանությունների այս ընտանիքների նկատմամբ ուշադրության, հոգածության ու վերաբերմունքի բացակայության մասին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ ամենայնի, իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը որպես նախընտրական մեծ ձեռք բերում, բայց սխալ հաշվարկ էին արել, գրեթե միաժամանակ հրապարակվեց գերիների վերադարձի և Նիկոլ Փաշինյանի ստացած պարգևավճարների աստղաբաշխական թիվը։ Այ սա, իրոք ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց մեր հայրենակիցներին»։
