Նիկոլ Փաշինյանի հույսերը և TRIPP նախագծը
«TRIPP» նախագծի շրջանակներում մաքսային և սահմանային ոլորտներում Հայաստանի ինքնիշխան գործառույթները քննարկման ենթակա չեն։ Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հասանելիություն կստանանք այնպիսի տեխնոլոգիաների, որոնց Հայաստանը նախկինում հասանելիություն չի ունեցել և ես հույս ունեմ, որ դրանք կկիրառվեն TRIPP նախագծի շրջանակներում», - հավելել է Նիկոլ Փաշինյանը։
