Գերիների վերադարձի ֆոնին շարունակում են ռեժիմի գերության մեջ մնալ 3 տասնյակ անձինք․ Սամսոնյան

Տեղեկացա, որ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 4 հայազգի գերիներ։ Լուրը շատ ուրախալի է անկախ դաշտում առկա մասնագիտական քննարկումներից առ այն, որ փոխանակումը համաչափ չի եղել, քանի որ ռեժիմն Ալիևին է հանձնել երկու վարձկան ահաբեկիչների, որոնք, ի հակադրություն մեր գերիների, իրական ահաբեկիչներ էին։ Բաքվի բռնապետն այս ամենը կփորձի ներկայացնել որպես «մարդասիրության» դրսևորում, իսկ մեր ռեժիմի պարագլուխն այն մաքսիմալ կօգտագործի որպես նախընտրական քարոզչության ևս մեկ PR հնարավորություն։

Իրականում, Բաքվում հայ գերիների թեման պետք է ի սկզբանե քննարկման առարկա դառնար և լուծվեր մինչև «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը, բայց ռեժիմի համար այդ մարդկանց գերությունը բանակցության առարկա չէր, և, կարծում եմ, որ որոշ հայ գերիների պարագայում ռեժիմի պարագլուխն ինքը կանի ամեն ինչ, որ չվերադառնան։

Մեր գերիների վերադարձի ֆոնին հայկական բանտերում շարունակում են ռեժիմի գերության մեջ մնալ շուրջ 3 տասնյակ անձինք, որոնց միակ «հանցանքը» ռեժիմի ընդդիմախոսությունն է։ Ռեժիմի տեղական գերիների մասով «բանակցող» չկա, իսկ ժամանակին անգամ ոստիկան գնդակահարած ահաբեկիչների դատավարություններն անցնում էին օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ։ Իսկ այսօր Հայաստանում հաստատված բացահայտ հակաժողովրդավարական ռեժիմին իր պարագլխի հետ թույլատրված է անել ամեն ինչ, անգամ բյուջեից գաղտնի գրիֆով դուրս գրել 3 միլիարդ դրամ ու բաժանել ռեժիմի կատարածուներին։ Դե մարդկանց գերության մեջ պահելու մասին էլ չեմ խոսում…

Հ.գ. Հիշեցնեմ, որ արդեն 7-րդ օրն է հացադուլի մեջ եմ, և ինձ ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու նախնական պահանջս շարունակում է անկատար մնալ։

Հ.գ. 2. Ի դեպ, այս օրերի ընթացքում մի շատ դրական բան է տեղի ունեցել. մեր փաստաբանները Բագրատ սրբազանին ու ինձ փոխանցել են մեր փոխադարձ խոսքերը։ Սրբազան հոր և իմ խոսակցության բովանդակությունը չբացահայտելով՝ ուզում եմ ասել միայն, որ ամեն ինչ դեռ առջևում է, իսկ մեր պայքարը՝ անկասելի։

Լավ մնացեք, և ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Վճռականությո՛ւն, անձնազոհությո՛ւն, հաղթանա՛կ։

Հացադուլավոր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

Հացադուլի 7-րդ օր
Ապօրինի կալանքի 63-րդ օր

«Արմավիր» ՔԿՀ, N6 պատժախուց

15.01.2026թ.

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից մեկը եղել է խմած Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am