Իրանի բարձրաստիճան պաշտոնյան բրիտանական «Reuters» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաները կդառնան Իրանի պատասխան հարվածների թիրախ։ Ըստ աղբյուրի՝ այդ մասին պաշտոնական Թեհրանը նախապես տեղեկացրել է մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիային: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ Թուրքիայում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտները կթիրախավորվեն, եթե այդ երկրները թույլ տան իրենց տարածքը օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար։
Վերջինիս խոսքով՝ Թեհրանը նաև կոչ է արել Թուրքիային և մյուս տարածաշրջանային երկրներին քայլեր ձեռնարկել՝ կանխելու Վաշինգտոնի հնարավոր ռազմական գործողությունն Իրանի դեմ։
Զուգահեռաբար հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարություններից հետո սառեցվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ դիվանագիտական շփումը, ինչը մեծացնում է տարածաշրջանային լարվածության սրման ռիսկերը։
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։
Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը