100 դոլար՝ յուրաքանչյուր հայի կտրած գլխի համար. ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին․news.am

Այսօր՝ հունվարի 14–ին, Սիրիայի Արաբական Հանրապետությանը հանձնված Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիին 2020 թվականի 44–օրյա պատերազմի օրերին հայկական կողմը գերի էր վերցրել, ավելի ուշ Սյունիքի առաջին ատյանի դատարանը նրանց ցմահ ազատազրկման էր դատապարտել՝ վարձկանության և պատերազմական այլ հանցագործություններ իրականացնելու մեղադրանքով։

Ըստ «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության՝ Սիրիայում բնակվող և «Սուլթան Սուլեյման շահ» ահաբեկչական խմբավորման ղեկավար հանդիսացող՝ Աբու Համշա մականվամբ Մուհամմադ ալ-Ջասիմը նախապես հավաքագրված լինելով Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից, նրանցից ակնհայտ ապօրինի հրահանգ է ստացել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախապատրաստվող պատերազմին որպես վարձկաններ մասնակցելու նպատակով հավաքագրել Սիրիայի Արաբական Հանրապետությունում բնակվող անձանց եւ սկսել է տարբեր անձանց միջոցով հավաքագրել նյութապես ծանր վիճակի մեջ գտնվող անձանց:

2020 թվականի հունիսին Մուհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին դիմել է ալ-Ջասիմիի ներկայացուցիչ «Աբու Հուսեյն 23» անունով անձը և առաջարկել համապատասխան զորավարժություններ անցնելուց հետո մեկնել Ադրբեջան՝ ամսական 2.000 ԱՄՆ դոլարի դիմաց Հայաստանի և Արցախի դեմ պլանավորված ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Ըստ մեղադրանքի՝ առաջարկությունն ընդունելուց հետո 2020 թվականի հունիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, ի թիվս այլ վարձկանների, Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին տեղափոխվել է Սիրիայի Շեյհ Հադիդ գյուղ, որտեղ շուրջ 500 վարձկանների հետ միասին մասնակցել է ֆիզիկական, մարտական և ռազմական պատրաստվածության երեք ամիս տևողությամբ դասընթացներին:

2020 թվականի հոկտեմբերի 17-ին ի թիվս այլ 17 վարձկանների Ալ Շխերին «Կիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվել է Ալ Ղուս անցակետ, որտեղ հավաքվել են ընդհանուր շուրջ 250 վարձկաններ, որից հետո ավտոմեքենաներով տեղափոխվել են Քիլիս քաղաքի հարակից տարածք։ Հիշյալ վայրում գտնվել են «Սուկուր», «Համզաթ» և այլ խմբավորումների հրամանատարական կազմերը, ովքեր գործել են ալ-Ջասիմիի ենթակայությամբ։ 250 վարձկաններին այնուհետեւ բաժանել են հինգ խմբի։

Նույն օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, վարձկաններն անարգել հատել են Սիրիայի և Թուրքիայի պետական սահմանը, որի ընթացքում Թուրքիայի սահմանը հսկող պաշտոնատար անձանց կողմից չեն պահանջվել և չեն ստուգվել նրանց անձնագրերը։

Նույն եղանակով նշված 250 վարձկանները՝ Թուրքիայի դրոշը կրող քաղաքացիական ինքնաթիռներով տեղափոխվել են Թուրքիայի քաղաքացիական մեկ օդանավակայանից մյուսը, որտեղ նրանց դիմավորել են շուրջ 50 թուրք զինվորականներ: Վերջիններիս ուղեկցությամբ ի թիվս այլ վարձկանների Ալ Շխերին Ադրբեջանի դրոշը կրող ինքնաթիռով 2020 թվականի հոկտեմբերի 18-ին՝ առավոտյան տեղափոխվել է Ադրբեջանի քաղաքացիական օդանավակայան, որտեղ նրանց դիմավորել են Ադրբեջանի զինված ուժերի համազգեստով ավելի քան 30 զինվորականներ, ովքեր, առանց որևէ հարց ուղղելու, անձնագրերը պահանջելու կամ ստուգելու, նստեցրել են նրանց ավտոմեքենաները և տեղափոխել Ադրբեջանի ռազմական օբյեկտներից մեկը, որտեղ նրանք մնացել են յոթ օր, ալ-Ջասիմիի, թուրք և ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար իրականացվել են նախապատրաստվող ռազմական գործողությունների վերաբերյալ քննարկումներ, որոնց ընթացքում վերջիններիս կողմից ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչեր են հնչել, այն է՝ չխնայել որևէ անձի կյանք, բոլոր հայերին գլխատել և սպանել: Բացի այդ, վարձկանները ստացել են Ադրբեջանի զինված ուժերի տարբերանշանով համազգեստ և զենք։ Խմբավորման ղեկավար Աբու Համշային հատկացվել է նաև սպիտակ գույնի «Տոյոտա» մակնիշի պիկապ տեսակի ավտոմեքենա։

2020 թվականի հոկտեմբերի 25-ին Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին, մյուս վարձկանների հետ ալ-Ջասիմիի ղեկավարությամբ, տեղակայվել են վերջիններիս հատկացված առանձին ռազմական օբյեկտում, որտեղ արդեն իսկ տեղակայված են եղել նույն խմբավորման շուրջ 180 անդամներ։

2020 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում Աբու Համշայի կողմից խմբավորման 250 անդամներին հրաման է տրվել տրվել պատրաստվել ռազմական գործողության, այն է՝ հարձակվել հայկական գյուղի վրա, գրավել այն, իսկ տեղի քաղաքացիական բնակչությանը և զինվորականներին սպանել, գլխատել, ինչպես նաև Արցախի և Հայաստանի ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով իրականացնել հրկիզումներ և պայթյուններ։

Թվով 150 վարձկանների հետ ալ-Շխերին փաստացի մասնակցելով ռազմական գործողություններին և սկսելով հարձակումը՝ իր դիտավորյալ գործողություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ 2020 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Հայաստանի Սյունիքի մարզի բնակավայրերի մոտակայքում հանդիպելով Հայաստանի զինված ուժերի դիմադրությանը, վնասազերծվել է և հանձնվել Հայաստանի իրավապահ մարմիններին։

Ըստ քրեական գործի՝ մյուս մեղադրյալին՝ Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիին ռազմական գործողություններին մասնակցելու առաջարկությունն արել է Սիրիայի Իդլեբ նահանգի բնակիչ՝ Աբու Ահմադ մականվամբ Իբրահիմ Ռաբ Ալ Այալը։

Նա էլ 2020 թվականի հունիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում շուրջ 500 վարձկանների հետ միասին մասնակցել է ֆիզիկական, մարտական և ռազմական պատրաստվածության դասընթացներին, ապա տեղափոխվել Սիրիայի Բաբ Ալ Սալամ սահմանային անցակետ, եւ նույն ճանապարհով հայտնվել Ադրբեջանի, ապա Արցախի տարածքում։

Նա նույնպես իր ցուցմունքում պատմել է, որ իրենց հրամայել են չխնայել որևէ անձի կյանք, բոլոր հայերին գլխատել, սպանել, ավելին՝ յուրաքանչյուր հայի կտրած գլխի ներկայացման համար վարձկաններին խոստացել են 100 ԱՄՆ դոլար պարգևավճար: Հայերին գլխատելու և դրա դիմաց պարգևավճարներ ստանալու նպատակով, ի թիվս այլ վարձկանների, Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին տրամադրվել են մարդուն գլխատելու համար հարմարեցված երկար սայրով դանակներ։

Նա նույնպես 2020 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Հայաստանի Սյունքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հանդիպելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դիմադրությանը, վնասազերծվել է և հանձնվել Հայաստանի իրավապահ մարմիններին։

«Դատալեքսում» առկա է տեղեկատվություն այն մասին, որ ըստ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի բանավոր հայտարարության՝ վերջինս նախկինում դատապարտված է եղել անզգուշությամբ սպանություն կատարելու համար։

news.am

դիտվել է 534 անգամ
Լրահոս
Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video) Որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական, պետք է հասնել հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների. Բաբկեն Հարությունյան Երևանից հնչող սպառնալիքները Ռուսաստանն անհետևանք չի թողնելու․ Աննա Գրիգորյան (video) 3 պատերազմ բերածնե՛ր, նոր պատերազմ բերողն էլ, հրահրողն էլ, զոհերի մեղավորն էլ դու՛ք եք․ Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում Ալեքսանյա՛ն, ձեր ֆրակցիայով հավաքվեք, մի հատ ժամացույց առեք, սենց ո՞նց կլինի․ Արթուր Խաչատրյան (video) Իսրայելը Լիբանանի տարածքը հրետակոծել է արգելված ֆոսֆորային արկերով. NNA Ջեֆրի Սաքս. «Եթե ձեր հողում կա ամերիկյան բազա, դուք օկուպացված եք» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում Ինչո՞ւ չընտրել Նիկոլին․․․ (video) Պատմություն, առաջին դեմքից. «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը. վաղը՝ 21:30-ին (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Սյունիքում․ 20-ամյա տղան հոսպիտալացվել է Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am