Արցախցիները սպասում են կաթողիկոսի քայլին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիները տարակուսած են կաթողիկոս Գարեգին Բ-ի անհաղորդ պահվածքից։ Դեռեւս անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 15-ին, ավելի քան երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ նամակ են ուղարկել Վեհափառին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը:

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը 10 տիրադավ եպիսկոպոսներից մեկն է, որն աջակցում է Փաշինյանի եկեղեցաքանդ ծրագրին։ «Խիստ մտահոգիչ եւ անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խախտելով մեր սուրբ եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր եւ օծյալ Ամենայն հայոց հայրապետի դեմ, որը մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի եւ արցախահայության խնդիրները՝ հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարեւորագույն նախաձեռնություններով, այդ թվում՝ միջազգային բարձր հարթակներում։

Մեզ համար անընդունելի է նաեւ այն, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որ կոչված է պաշտպանելու իրեն հանձնված սրբություններն ու հավատավոր ժողովրդին, այդ կոչմանը հակընդդեմ գործողություններ է կատարում»,- գրել էին նրանք նամակում։

Մոտ մեկ ամիս է անցել Վեհափառին ուղղված խնդրանքից, սակայն նա մատը մատին չի խփում։ Մենք գրել ենք, որ Արցախի թեմում եպիսկոպոսի կոչումով այլ հոգեւորական չկա, որով կարող է Վեհափառը փոխարինել տիրադավին, սակայն կարող է տեղապահ նշանակել կամ էլ ծնունդով ոչ արցախցի։

Գրել ենք նաեւ, որ արցախյան քաղաքական-հասարակական շրջանակներում կողմ են Բագրատ սրբազանի թեկնածությանը։ Մեզ ասացին, որ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող եւ միաժամանակ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանն էլ է հանդիպում խնդրել Վեհափառի հետ, այլ մանրամասներ հայտնի չեն։

դիտվել է 515 անգամ
Լրահոս
Սամվել Ալեքսանյանի հիվանդանոցում բունտ է հասունանում (video) «Նիկո՛լ, հանգիստ չլինես․ օլիգարխներդ թռնում են» (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան (video) Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում ԵՄ-ը թող ուշադիր լսի՛ Փաշինյանի այս խայտառակության մասին (video) Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգտոն Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և ԱՄԷ-ի հասցեին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am