Ամոթ՝ քահանաներին, սարկավագներին ու դպիրներին պարտադրանքի ենթարկող տիրադավ թեմական առաջնորդներին

Սամվել դպիր Գրիգորյանը ամոթանք է տվել քահանաներին, սարկավագներին ու դպիրներին պարտադրանքի ենթարկող տիրադավ թեմական առաջնորդներին․

Ամոթ այն թեմի «բարենորոգիչ» առաջնորդին, ով.

Հրահանգում է քահանային, որ զեղչի Վեհափառ Հայրապետի անունը Պատարագի ընթացքում:

Հրահանգում է քահանային, որ Պատարագի ընթացքում նա զեղչի Կաթողիկոսի և իր իսկ առաջնորդի անունը և չաղոթի երկուսի համար էլ:

Հրահանգում է քահանային, որ նա իր հերթին հրահանգի եկեղեցու սուրբ խորանին ծառայող սարկավագ/դպիրներին զեղչել Վեհափառ Հայրապետի անունը և չաղոթել նրա համար:

Հրահանգում է քահանային, որ նա իր հերթին հրահանգի երգչախմբին, որպէսզի Հայրապետական մաղթերգը զեղչեն, այլապես կհեռացվեն:

Հրահանգում է քահանային, որ նա հեռացնի երիտասարդաց միություններից Մայր Աթոռին և իր Գահակալին հավատարմություն հայտնած երիտասարդներին:

Հրահանգում է քահանային, որ նա թույլ չտա իր իսկ ձեռնադրած և տարիներով եկեղեցում ծառայող Մայր Աթոռին և իր Գահակալին հավատարմություն հայտնած դպիրներին՝ իր թեմում Ս. Պատարագին եկեղեցու խորան բարձրանալ:

Թույլ է տալիս իր թեմում Ս. Պատարագին խորան բարձրանալ և ծառայել` շնորհազուրկ կարգալույծների չ/պատարագների (պղծագործություններին) տարիներով մասնակցած, չ/հաղորդություններով թունավորված, ըմբոստ ոգով մտքները պղտորած, անզեղջ մնացած, ՆՀՆՀ-ից սկսյալ ապստամբ դպիր-չ/դպիրներին:

Սպառնում է քահանաներին հեռացնել ծառայության վայրից, այլ կերպ ասած արտաքսել, եթե հավատարմություն հայտնեն Մայր Աթոռին ու Վեհափառին:

Պարտադրում է սպառնալիքով, շանտաժով, եկամտից զրկելու պատրվակով հավատարմություն հայտնել տիրադավերի չարափառ «բարենորոգման» շինծու ծրագրին:

Չի վախենում Աստծուց, չի ամաչում մարդկանցից, զուտ աշխարհիկ դրդապատճառներով ապստամբել է Եկեղեցու նվիրապետության դեմ, ուրացել է հորը, գայթակղել հոտը, հայտնվել դեպի հերձված տանող պառակտման ծանրագույն մեղքի մեջ:

Սա՞ է ձեր «բարենորոգումը»: Որպես տիրադավի և եկեղեցադավի, մաղթում եմ, որ վերադառնաք Մայր Եկեղեցու կանոնական դաշտ, իսկ եթե ոչ` վարձքներդ Աստծուց առնեք: Երբ կարգալույծ արվեք, այս ամենի մասին բացեիբաց կխոսենք ու շատերի աչքերը կբացվեն: Իսկ մինչ այդ համբերենք, որ Տերը մաքրի Իր Տունը մինչև վերջին դպիրը և ուխտի մանուկը:

Իսկ հավատավոր հոտին մաղթում եմ իմաստնաբար հոգևոր արթնության մեջ մնալ առաքյալի խոսքի համաձայն.

«Վե՛ր կաց դու, որ ննջում ես, կանգնի՛ր մեռելների միջից, եւ Քրիստոս պիտի լուսաւորի քեզ» (Եփես․ 5:14):

Նաև իմաստուն կույսերի նման արթուն մնանք, չննջենք, որպեսզի չարժանանաք Տիրոջ խստագույն խոսքին, թե. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» (Մատթ․ 25:12):

դիտվել է 232 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Infiniti»-ն Իրանի անկայունությունը սպառնալիք է Թուրքիայի համար. Դևլեթ Բահչելի Թուրքիան և Ուկրաինան երկարաձգել են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը Պենտագոնը Թրամփին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրին հարվածելու տարբերակներ Ոչ ոք չի կարող պնդել` ինչ որոշում կընդունի ԱՄՆ նախագահ Թրամփը. Իրանի հետ բանակցելո՞ւ, թե՞ ռազմական հարված հասցնելու. իրանագետ Ձյուն, բուք, մերկասառույց. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Լուրեր եմ ստանում, որ մեր գնդերեց եղբայրներին փորձում են ներքաշել այս ազգակործան օրակարգի մեջ․ Տեր Հովհաննես Ռուբիոն և Միրզոյանը ընդգծել են՝ «կարևոր է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիան» Բարձրաստիճան զինվորականները, չարաշահելով լիազորությունները, համարձակվել են գնդերեցների վրա Տեր Բարդուղիմեոսը ստում է, կեղծում իրողությունները Եկեղեցու «բարենորոգումից» մղված․ Տեր Նշան Ամոթ՝ քահանաներին, սարկավագներին ու դպիրներին պարտադրանքի ենթարկող տիրադավ թեմական առաջնորդներին Սուրբ Աստվածածին եկեղեցում հավատացյալները ստացան առաջնորդական տեղապահ Տեր Ռուբենի օրհնությունը Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ զոհ և վիրավոր կա Մեզ անհայտ Վլադիմիրը Սպանության հետքերով․ Արփինե Սարգսյանի և ոստիկանապետի հանձնարարությամբ Չարենցավանում ուժեղացված ծառայություն է իրականացվում Միրզոյանն ու Ռուբիոն TRIPP ծրագրի համար ՀՀ-ԱՄՆ կենսագործման շրջանակի հայտարարություն են ընդունել 1990 թ.-ի հունվարի 13-ին Բաքվում ադրբեջանցի մարդասպանները տանջամահ արեցին ավելի քան 90 հայի. Արթուր Խաչատրյան Սպասվում է ձյուն ԶՈՒ-ում ծառայող գնդերեցներին ուզում են ներքաշել հակաեկեղեցական արշավի մեջ. Հայր Հովհաննես Միջին միջանցքի զարգացումը կենսական նշանակություն ունի Վրաստանի համար. Բոչորիշվիլի 2025 թվականին համաշխարհային տնտեսությանը տարերային աղետների պատճառած համախառն վնասը կազմել է 224 միլիարդ դոլար «Հրապարակ է մտնում կճոյանի մաֆիան. վայ կճոյան, կճոյան». Ալիսա Գևորգյան «Թույլ մի՛ տվեք, որ ձեզ «մի վեդրո» էժան բենզինի դիմաց վերածեն ամոթից, խղճից և հիշողությունից զուրկ կենդանիների». Արման Աբովյան Սա պատերազմ է. պատերազմում զոհեր լինում են. Իրանի թագաժառանգ Կիբեռոստիկանության կողմից կատարված աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել կանխարգելել մոտ 15,000,000 դրամի հшփշտակության դեպք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ և հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը Հունվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am