Քաղաքական ծեծուջարդեր 2017 /տեսաշար/

Հայաստանի խորհրդարանը նախկինում էլ աչքի չի ընկել բարեկրթությամբ, քաղաքական առողջ բանավեճը բռունցքներից գերադասող պատգամավորների մեծամասնությամբ։ Անկախության տարիներից ի վեր փոխադարձ վիրավորանքները երբեմն –երբեմն տեղի են տվել ֆիզիկական ուժին, կողմերը կորցրել են միմյանց լսելու եւ հակադարձման ունակությունը եւ բռունցքներ ճոճել, սակայն դա եղել է ծայրահեղ միջոց։ Որպես սրտի մխիթարանք, բազմաթիվ դեպքեր կան ու շարունակվում են այլ՝ ավելի բազմափորձ եւ քաղաքական մշակույթի երկար ճանապարհ անցած խորհրդարանների կյանքում,սակայն մեզ մոտ կոնկրետ այս տարվա միջադեպերը ոչ թե գաղափարական, այլ բոլորովին այլ հողի վրա էին: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի հաշվեհարդարի փորձը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԱԺ միջանցքում, անմիջապես գրավեց ակտիվ հանրության ուշադրությունը։ Նիկոլ Փաշինյանը ամբիոնից ընդամենը խորհուրդ էր տվել երբեմնի ընդդիմադիր, իսկ այսօր կարկառուն հանրապետական գործընկերոջը՝ Մուշն ու Արդահանը գրավելու փոխարեն խոսել լենինիզմից ու կոմունիզմից։ Դե, իսկ Գեղամյանն էլ նախ արձագանքել էր՝ չափդ մի կորցրու, հետո էլ, Նիկոլ Փաշինյանին հանդիպելով ԱԺ միջանցքում, հարձակվել նրա վրա։ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարն իրենց բախման մասին ֆեյսբուքյան գրառում էր արել եւ հայտարարել, որ ինքը կոշիկները փայլեցրել է Գեղամյանով։ Ապա ԱԺ նիստի ժամանակ «Ելք»-ականները հարց բարձրացրին՝ դիմելով Հանրապետականին եւ կոչ անելով կարգի հրավիրել իրենց «բաեւիկներին», հակառակ պարագայում ստիպված կլինեն խորհրդարան գալ «կասկաներով ու դուբինկեքով»։ Հաջորդ միջադեպը, որի կողմերը գողականով հրաժարվեցին <<ցուցմունք>> տալ այդ մասին, տեղի ունեցավ հաշված օրեր առաջ, երբ  խորհրդարանում քվեակության էր դրվել Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու չարաբաստիկ նախագիծը: Ծառուկյան դաշինքում քվեարկությանը չմասնակցելու հայտարարությունը չէր լսել Նապոլեոն Ազիզյանը եւ կատարել ՀՀԿ-ի համար վճռորոշ քվեարկություն: Սա հարուցել էր ԲՀԿ- ական Սերգեյ Բագրատյանի զայրույթը , նա հենց դահլիճում  չէր զսպել իրեն ու հայհոյախառն բառապաշար էր ցուցադրել Ազիզյանի հասցեին: Վերջինիս ընկերոջ որդին՝ Արթուր Մանուկյանն էլ կանգնել էր տարեց պատգամավորի թասիբին ու հաշիվ պահանջել իր թիմակից պատգամավորից: Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, որը սակայն տեղի էր ունեցել լրագրողների աչքից հեռու, ինչից օգտվելով պատգամավորները Ծառուկյանի հետ դաստիարակչական հանդիպոմից հետո կտրականապես հերքեցին ծեծի փաստը: Սակայն քաղաքական ծեծուջարդի մեկնարկը դրվել էր դեռեւս տարեսկզբին՝ խորհրդարանի պատերից դուրս: Ապրիլյան ընտրություններից առաջ: Հանրապետական կուսակցության երկու պատգամավորներ նախընտրական բախումներ ունեցան, խոսքը պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի եւ Մուրադ Մուրադյանի թիմերի բախման է, որի մասին լուրն արագ թափով տարածվեց : Կողմերի միջեւ բախումը մրցակցային հիմքի վրա էր, թեկնածուներից մեկը նախընտրական շտաբ էր բացել ճիշտ այն տեղում, որտեղ հարեւանությամբ մյուսն արդեն շտաբ ուներ: Լեզվակռիվը փոխվել էր ձեռնամարտի: Պատրաստեց՝Անի Սահակյանը

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am