Երևանում Չինաստանի քաղաքացուն մահվան ելքով վրաերթի ենթարկելու դեպքը բացահայտվել է

Հունվարի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Ավետիք Թովմասյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 27-ամյա Մ. Օսիպովի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կասկածվում է հունվարի 8-ին ոչ սթափ վիճակում, առանց վարորդական իրավունքի վկայական ունենալու, Արցախի փողոցում Չինաստանի Հանրապետության քաղաքացուհուն մահվան ելքով վրաերթի ենթարկելու և դեպքի վայրը լքելու մեջ։

Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո, դատավորը խորհրդակվական սենյակից վերադառնալով բավարարում է քննիչի միջնորդությունը և Մ. Օսիպովը դատարանից տեղափոխվում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեռ վրաերթի օրը Մ. Օսիպովի հետ է լինում նաև Երևանի բնակիչ 39-ամյա Ա. Գաիջյանը և դեպքի օրը ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկներն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները ավտոմեքենան հայտնաբերել էին վրաերթի վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա և նշված անձինք դրսում կանգնած փորձել էին մոլորեցնել պարեկներին՝ ասելով, որ իրենք ուղղակի կանգնած են, բայց դա նրանց չէր հաջողվել։

Նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել էին ոստիկանության Էրեբունու բաժին։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Օսիպովի նկատմամբ դատարանը նախկինում 2 անգամ որոշումներ է կայացրել, քանի որ 2 անգամ էլ լինով ոչ սթափ ու չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, ավտոմեքենա է վարել։ Ինչպես ասում են՝ «Կարմիր կովն իր կաշին չի փոխի», ու քննիչների և պարեկների գրագետ աշխատանքի շնորհիվ ու փաստերի ճնշման տակ է, որ իրական վարորդը բացահայտվել է։

դիտվել է 205 անգամ
Լրահոս
1990 թ.-ի հունվարի 13-ին Բաքվում ադրբեջանցի մարդասպանները տանջամահ արեցին ավելի քան 90 հայի. Արթուր Խաչատրյան Սպասվում է ձյուն ԶՈՒ-ում ծառայող գնդերեցներին ուզում են ներքաշել հակաեկեղեցական արշավի մեջ. Հայր Հովհաննես Միջին միջանցքի զարգացումը կենսական նշանակություն ունի Վրաստանի համար. Բոչորիշվիլի 2025 թվականին համաշխարհային տնտեսությանը տարերային աղետների պատճառած համախառն վնասը կազմել է 224 միլիարդ դոլար «Հրապարակ է մտնում կճոյանի մաֆիան. վայ կճոյան, կճոյան». Ալիսա Գևորգյան «Թույլ մի՛ տվեք, որ ձեզ «մի վեդրո» էժան բենզինի դիմաց վերածեն ամոթից, խղճից և հիշողությունից զուրկ կենդանիների». Արման Աբովյան Սա պատերազմ է. պատերազմում զոհեր լինում են. Իրանի թագաժառանգ Կիբեռոստիկանության կողմից կատարված աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել կանխարգելել մոտ 15,000,000 դրամի հшփշտակության դեպք Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս անհայտ որոնվող 18-ամյա տղայի մարմինը Կաթողիկոսը մասնակցել է Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը Սույն երևույթը շարքային աբիժնիկի նման այդ վրեժն է փորձում լուծել եկեղեցուց Իրանի շուրջ իրավիճակը գնալով սրվում է ՀԱՊԿ քարտուղարությունում նիստ է գումարվել, ինչ ծրագրեր են քննարկվել Մեր հարևանության մեջ նոր պատերազմի բռնկումը ժամերի կամ լավագույն դեպքում օրերի հարց է Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները․ Թրամփ Երևանում Չինաստանի քաղաքացուն մահվան ելքով վրաերթի ենթարկելու դեպքը բացահայտվել է Բացահայտվել է «Շևրոլեից» կատարված գողությունը․ Երևանի 55-ամյա բնակիչը ձերբակալվել է Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ նոր ռազմական հարվածների սպառնալիքներն անընդունելի են. ՌԴ ԱԳՆ «Իրանի անկայունությունը սպառնալիք է Թուրքիայի համար». Բահչելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ և հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը Հունվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am