Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի պաշտպանական խումբն այսօր հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներկայումս գտնվում է հետվիրահատական բուժման ընթացքի մեջ և առողջական վիճակից ելնելով ներկա պահին չի կարող մասնակցել 13.01.2026թ․ դատական նիստին:
Aysor.am-ի հետ զրույցում պաշտպան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ այս պահին Սրբազանը գտնվում է հետվիրահատական փուլում, պետք է ենթարկվի լրացուցիչ հետազոտությունների՝ առողջական մյուս խնդրի հետ կապված։
«Նոր վիրահատությո՞ւն կլինի, թե՞ այն կհետաձգվի ու բուժումներ կնշանակեն՝ այդ հարցին բժիշկները պետք է պատասխանեն»,-ասաց Մարինե Ֆարմանյանը։
Ինչ վերաբերում է դատական հաջորդ նիստին, փաստաբանն ասաց, որ նոր օրվա մասին ծանուցում դեռ չունեն։
Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանի առողջական վիճակը կալանավայրում վատթարացել էր։ Մի շարք հետազոտություններից հետո «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Սրբազանը ենթարկվել էր վիրահատության։
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։
Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ և հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը
Հունվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հունվարի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը