Բացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր. 4 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի պահեստապետը, իր իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Վանաձոր համայնքի բնակչի և նրա որդու օգտին թողտվություն կատարելու, այն է՝ տվյալ մասնաճյուղից սահմանված չափից ավել փայտանյութ տրամադրելու դիմաց 2025 թվականի հուլիսին կաշառք է ստացել նրանցից:

Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ նախաքննությամբ պարզվել է նաև՝ վերը նշված Վանաձոր համայնքի բնակիչը, մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ, իրեն փայտանյութ տրամադրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահեստապետին կաշառք է տվել նաև 2025 թվականի հուլիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում:

Նախաքննությամբ բացահայտվել է նաև սահմանված չափից ավել փայտանյութ տրամադրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նույն պաշտոնատար անձին 2025 թվականի ընթացքում մեկ այլ քաղաքացու կողմից կաշառք տալու դեպք:


Կաշառք ստանալու համար պահեստապետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ):

Նախաքննության ընթացքում ևս 3 անձանց մեղադրանքներ են ներկայացվել կաշառք տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ) և 436-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Կաթողիկոսը մասնակցել է Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը Սույն երևույթը շարքային աբիժնիկի նման այդ վրեժն է փորձում լուծել եկեղեցուց Իրանի շուրջ իրավիճակը գնալով սրվում է ՀԱՊԿ քարտուղարությունում նիստ է գումարվել, ինչ ծրագրեր են քննարկվել Մեր հարևանության մեջ նոր պատերազմի բռնկումը ժամերի կամ լավագույն դեպքում օրերի հարց է Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները․ Թրամփ Երևանում Չինաստանի քաղաքացուն մահվան ելքով վրաերթի ենթարկելու դեպքը բացահայտվել է Բացահայտվել է «Շևրոլեից» կատարված գողությունը․ Երևանի 55-ամյա բնակիչը ձերբակալվել է Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ նոր ռազմական հարվածների սպառնալիքներն անընդունելի են. ՌԴ ԱԳՆ «Իրանի անկայունությունը սպառնալիք է Թուրքիայի համար». Բահչելի Սամսոնյանի հացադուլը ուղիղ կոչ է քաղաքական դաշտին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սամվել Կարապետյանն իրենց տնից չի կարող զանգել տղային կամ աղջկան և հարցնել, թե ինչպես են. տնային կալանքի պայմաններն ավելի խիստ են, քան բանտային պայմանները. փաստաբան Սամվել Կարապետյանի մոտ երկկողմանի թոքաբորբ է հայտնաբերվել, մինչդեռ ՔԿՀ-ից հայտնել էին, որ նրա մոտ ոչ մի առողջական խնդիր չկա. փաստաբան Միքայել Սրբազանը հետվիրահատական փուլում է, հնարավոր է վիրահատական նոր միջամտություն. Պաշտպան Բացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր. 4 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Եվրոպայի մի քանի օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը անբարենպաստ եղանակի պատճառով Զոհրաբյանը 10 տարվա ազատազրկման է ենթարկվել, սակայն իր սկզբունքներում մնացել է անդրդվելի․ Աբրահամյան Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի գրավի չափը դատարանի որոշմամբ նվազեցվեց․ փաստաբան «Nissan Murano»-ն Մաստարայում բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում. կա 3 վիրավոր Եկեղեցին միակ կառույցն է, որ Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ դիմադրում և ուղղակի ջախջախում է շանտաժի գործիքակազմին. Նարեկ Սամսոնյան Վեդիի Մանվել, ոգևորված աշխատակիցներիդ ուղարկում ես «սատանայական» արշավի,բա ապրանքդ ո՞ր շուկա է գնում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ և հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը Հունվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am